Խիզախ որոշում, որը նպաստում է անպատժելիության դեմ պայքարին. Դըկոտինյին՝ Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալու մասին
 |1lurer.am|
18:46 - 01 փետրվարի, 2024

Խիզախ որոշում, որը նպաստում է անպատժելիության դեմ պայքարին. Դըկոտինյին՝ Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալու մասին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի՝ պաշտոնապես ուժի մեջ մտնելուն:

«Փետրվարի 1-ից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը պաշտոնապես ուժի մեջ է մտնում Հայաստանում, որն այսպիսով դառնում է 124-րդ մասնակից պետությունը։ Հայաստանի կողմից խիզախ որոշում, որը նպաստում է անպատժելիության դեմ պայքարին»,- նշել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել