Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Մահսուդ Փեզեշքիանը զանգահարել է Էմանյուել Մակրոնին
 |azatutyun.am|

Մահսուդ Փեզեշքիանը զանգահարել է Էմանյուել Մակրոնին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը X-ի իր էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է ինձ։ Ես իմ խորը մտահոգությունն արտահայտեցի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Այստեղ իմ դիրքորոշումը հստակ է. Իրանը երբեք չպետք է ձեռք բերի միջուկային զենք և պետք է լիարժեք երաշխիքներ տրամադրի, որ իր մտադրությունները խաղաղ բնույթի են։ Ես համոզված եմ, որ պատերազմը դադարեցնելու և ավելի մեծ վտանգներից խուսափելու ճանապարհ կա։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Իրանի հետ Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից գլխավորած բանակցությունները»,- գրել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ իր պահանջն է կրկնել, որպեսզի Ֆրանսիայի քաղաքացիներն ազատ արձակվեն կալանքից ու վերադառնան Ֆրանսիա։
17:17 - 21 հունիսի, 2025
Ժնևում մեկնարկել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|

Ժնևում մեկնարկել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Շվեյցարական Ժնևում մեկնարկել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ՝ Իսրայելի և Իրանի միջև պատերազմին վերջ դնելու ջանքերի շրջանակներում։ Այս հանդիպումից առաջ Իրանի դիվանագիտության ղեկավար Աբբաս Արաղչին պնդել է, որ Թեհրանը «քննարկելու ոչինչ չունի» Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանին։ Իրանցի պաշտոնյան միաժամանակ հավելել է, որ բաց են «երկխոսության» համար այլոց հետ։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին կարծիք է հայտնել, որ «առաջիկա երկու շաբաթվա ընթացքում դիվանագիտական լուծման հասնելու համար պատուհան կա»։ Ֆրանսիայի նախագահ Էմմանյուել Մակրոնն առանց փակագծեր բացելու հայտարարել է, որ այսօրվա հանդիպմանը եվրոպացի դիվանագետները պատրաստվում են Իրանին ներկայացնել «բանակցության համապարփակ, դիվանագիտական և տեխնիկական առաջարկ»:
19:36 - 20 հունիսի, 2025
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները Ժնևում ծրագրում են հանդիպել Իրանի ԱԳՆ-ի հետ
 |factor.am|

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները Ժնևում ծրագրում են հանդիպել Իրանի ԱԳՆ-ի հետ |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները պլանավորում են հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, ինչը կարող է դիվանագիտական ​​առաջընթաց լինել Իսրայելի կողմից հինգօրյա ռմբակոծություններից հետո, գրում է The Guradian-ը։ Հանդիպումը պետք է տեղի ունենա Ժնևում ուրբաթ օրը, սակայն Թեհրանի կողմից վերջնական հաստատում դեռևս չկա։ Արաղչին այս շաբաթվա սկզբին հեռախոսազրույց է ունեցել եվրոպացի երեք ԱԳ նախարարների հետ, սակայն մինչ օրս հրաժարվել է հանդիպել Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հետ՝ պնդելով, որ Իսրայելի հարձակումները Իրանի վրա հաստատվել են ԱՄՆ-ի կողմից: Արաղչին ասել է, որ անհնար է հանդիպել Ուիթկոֆի հետ, քանի դեռ իրանցիները հարձակման են ենթարկվում Իսրայելի կողմից: Մինչև Ժնևի նախատեսված հանդիպումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի լուծմանը» նվիրված քննարկումների համար։ Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ արտաքին գործերի ղեկավար Կայա Կալլասը։ Ուրբաթ օրվա բանակցությունների էությունը, որոնք կհամակարգվեն ԱՄՆ-ի հետ, կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես է Իրանը պատրաստ կրճատել կամ փակել իր միջուկային ծրագիրը։ Չորեքշաբթի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում արված գրառման մեջ Արաղչին ասել է, որ Իրանը գործում է ինքնապաշտպանության նպատակով՝ հավելելով. «Իրանը գործով ապացուցել է այն, ինչի մասին միշտ հրապարակավ պարտավորվել է. մենք երբեք չենք ձգտել և երբեք չենք ձգտի միջուկային զենքի»։ Նա գրել է, որ բացառությամբ Իսրայելի հետ բանակցությունների՝ Իրանը «շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը։ «Ինչպես նախկինում, մենք լուրջ ենք և մեր հայացքները ուղղված են առաջ»-նշել է նա։ Լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը դիվանագիտությունը շատ ավելի է դժվարացրել սոցիալական ցանցերում մի շարք գրառումներով, որոնցում պահանջ է հնչում Իրանի անվերապահ կապիտուլյացիայի և կոչ է արվում տարհանել 10 միլիոն բնակչություն ունեցող Թեհրան քաղաքը։ Ի տարբերություն դրա, ֆրանսիացիները, բրիտանացիները և գերմանացիները կոչ են արել տեղ հատկացնել դիվանագիտությանը և լարվածության թուլացման։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:46 - 19 հունիսի, 2025
Արաղչին քննարկել է տարածաշրջանի իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ |armenpress.am|

Արաղչին քննարկել է տարածաշրջանի իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի պաշտոնակիցներ Դեյվիդ Լեմիի, Յոհան Վադեֆուլի, Ժան-Նոել Բարոյի և Եվրամիության  դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ: Այս մասին ասվում է նրա Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ: Անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի հարվածներին՝ Արաղչին նշել է, որ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամի պարտականությունն է «դեմ կանգնել այս ագրեսիային և դադարեցնել Իսրայելի հանցագործությունները»։ Արաղչին նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում Իրանի դեմ ագրեսիան «աննախադեպ հարված է դիվանագիտությանը», և կոչ է արել դատապարտել «սիոնիստական ռեժիմի ագրեսիան»։  «Իրանի օրինական պաշտպանությունն ագրեսիայից կշարունակվի ուժի կիրառմամբ, իսկ պատերազմի մասշտաբների ցանկացած ընդլայնման հետևանքների պատասխանատվությունը կընկնի սիոնիստական վարչակարգի, նրա կողմնակիցների և նրան արդարացնողների վրա», - նշվում է տեքստում: Արաղչին ևս մեկ անգամ ԱՄՆ-ին մեղադրել է Իսրայելի հարձակմանն աջակցելու մեջ։ «Կասկած չկա, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ, օգնությամբ և նրա հետ համագործակցությամբ նախաձեռնեց այս պատերազմն իրանցի ժողովրդի դեմ, ուստիև մենք Միացյալ Նահանգներին համարում ենք պատասխանատու այս իրադրության համար և կատարված հանցագործությունների մեղսակից», - հայտարարել է Արաղչին համատեղ հեռախոսազրույցի ընթացքում: Նա նաև ընդգծել է, որ Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը, բայց այժմ կենտրոնացած է ագրեսիային արդյունավետ դիմակայելու վրա: Երեք եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները և ԵՄ դիվանագիտության ղեկավարն ափսոսանք են հայտնել ստեղծված իրադրության առթիվ և ցավակցել են Իսրայելի հարձակումների հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ՝ նշելով դիվանագիտության կիրառման կարևորությունը լարվածության թուլացման համար և հայտարարելով դրանում իրենց դերը կատարելու պատրաստակամության մասին, ասված է հաղորդագրության մեջ:
12:07 - 17 հունիսի, 2025
Մակրոնը Իրանի նախագահին զսպվածության կոչ է արել՝ նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ խնդիր է

Մակրոնը Իրանի նախագահին զսպվածության կոչ է արել՝ նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ խնդիր է

Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։  Այս մասին X-ի իր էջում գրել է Մակրոնը՝ ընդգծելով, որ առաջին հերթին ինքը պահանջել է ազատ արձակել իրենց երկու հայրենակիցներին, որոնք «անընդունելի պայմաններում» գերի են պահվում «իրանական ռեժիմի կողմից» ավելի քան 3 տարի։ «Հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի անկայունության լուրջ ռիսկը՝ ես կոչ եմ արել, որ Իրանում և ավելի լայն տարածաշրջանում գտնվող մեր դիվանագիտական ներկայացուցչությունները չթիրախավորվեն»,- գրել է նա՝ հավելելով, որ նաև կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ սրացումից խուսափելու համար։ «Իրանի միջուկային ծրագիրը լուրջ խնդիր է և պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Դրա համար ես հրավիրել եմ նախագահ Փեզեշքիանին շտապ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և հասնել համաձայնության, որը դեէսկալացիայի միակ կենսունակ ճանապարհն է»,- նշել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ պատրաստ են ներդրում ունենալ և մոբիլիզացնել բոլոր ջանքերը՝ այդ նպատակին հասնելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային X-ի իր էջում գրել է․ «Իսրայելը թիրախավորում է խաղաղ միջուկային կայանները, ռմբակոծում է տները սպանում է իրանցիների սառնասրտորեն, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը։ Մինչդեռ Մակրոնն ընտրում է «հիմա»-ն Իրանի միջուկային ծրագրից խոսելու համար։ Կեղծավորությունը ապշեցուցիչ է»։
22:23 - 14 հունիսի, 2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր

Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Խաչատուրին ողջունելուց հետո նախագահը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, շրջայց կատարել եկեղեցում, ապա այցելել Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գործող Պարսամյան կրթահամալիր: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է դպրոցում, շփվել երեխաների հետ, ապա դիտել դպրոցի սաների կազմակերպած մշակութային միջոցառումը: Միջոցառման ավարտից հետո կրթահամալիրի դահլիճում նախագահը հանդիպում է ունեցել Նիցցայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահը համառոտ ներկայացրել է ներհայաստանյան և տարածաշրջանային զարգացումներն ընդհանուր գծերով, անդրադարձել վերջին տարիներին տարբեր ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և նախաձեռնություններին, ինչպես նաև անմիջական մթնոլորտում պատասխանել ներկաներին հուզող հարցերին:
21:15 - 10 հունիսի, 2025
Ֆրանսիան Ուկրաինային կհատկացնի ևս 200 միլիոն եվրո. Շմիհալ |1lurer.am|

Ֆրանսիան Ուկրաինային կհատկացնի ևս 200 միլիոն եվրո. Շմիհալ |1lurer.am|

1lurer.am: Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Բայրուի հետ պայմանավորվել է Ուկրաինային լրացուցիչ 200 միլիոն եվրո տրամադրելու հարցում: Այն ուղղվելու է վերականգնողական նախագծերին և եվրոպական շուկային ինտեգրմանն աջակցելուն, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով  սոցիալական ցանցում Շմիհալի արած հայտարարությունը։ «Ֆրանսիան մնում է Կիևի ռազմավարական գործընկերը։ Փարիզը ճգնաժամի սկզբից ի վեր Ուկրաինային տրամադրել է 2 միլիարդ եվրո ուղղակի բյուջետային օգնություն»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Շմիհալը հանդիպել է նաև Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) գլխավոր տնօրեն Ռեմի Ռիոյի հետ։ «Մենք շնորհակալ ենք AFD-ին՝ էներգետիկ օբյեկտների, ջրամատակարարման համակարգերի, ճանապարհների, հիվանդանոցների և դպրոցների արդիականացման նախաձեռնությունների համար։ Մենք նաև գնահատում ենք AFD-ի կողմից ֆինանսավորվող քաղաքային զարգացման ջանքերը»,- ասել է Շմիհալը։ Ուկրաինայի վարչապետը հավելել է, որ ճգնաժամի սկզբից ի վեր Զարգացման գործակալությունը Կիևին տրամադրել է 400 միլիոն եվրո։ «Այս պահին մենք ունենք 19 համատեղ նախագիծ և հույս ունենք, որ մեր համագործակցությունը հետագայում կզարգանա»,- ասել է Շմիհալը:
19:17 - 04 հունիսի, 2025
Կարծում եմ՝ Գորիսը Հայաստանի այն քաղաքն է, որն ամենաամուր կապերն ունի Ֆրանսիայի հետ․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի |armenpress.am|

Կարծում եմ՝ Գորիսը Հայաստանի այն քաղաքն է, որն ամենաամուր կապերն ունի Ֆրանսիայի հետ․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի |armenpress.am|

armenpress.am: Գորիսում տեղի ունեցավ Ֆրանսիայի պատով հյուպատոսության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը իր ելույթում նշեց՝ այն, ինչին ականատես են լինում այսօր, տարբեր իրադարձությունների տրամաբանական շարունակություն ու զարգացում է։  «Նախ, կարծում եմ, որ որևէ մեկը չի վիճի, եթե ասենք, որ Գորիսը Հայաստանի ամենաֆրանկոֆոն քաղաքն է, և Գորիս-Վիեն բարեկամական հարաբերությունների հիման վրա մենք հուշագիր կնքեցինք Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև, որը տեղի ունեցավ Տաթև վանական համալիրում, որից հետո արդեն Ֆրանսիայում՝ Լիոն քաղաքում, Սյունիքի 7 համայնքներ եղբայրական կապեր ստեղծեցին Օվերն-Ռոն-Ալպի 7 քաղաքների հետ։ Այս հարաբերությունների զարգացումը բերեց տրամաբանական այսպիսի մի փուլի, որի համար շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություններին, երկու երկրների դեսպաններին և բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն ունեն»,- նշեց Ղուկասյանը։  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին կարծիք հայտնեց, որ Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակի բացման արարողությանը ներկա գտնվելը բոլորի համար հուզիչ պահ է, քանի որ Գորիսը Ֆրանսիայի համար շատ առանձնահատուկ քաղաք է։ «Գորիսը ֆրանսիացիների համար Սյունիքի խաչմերուկն է։ Եվ կարծում եմ, որ Գորիսը Հայաստանի այն քաղաքն է, որն ամենաամուր կապերն ունի Ֆրանսիայի հետ, ինչի վկայությունն են քույր քաղաքները, համայնքների միջև եղբայրության համաձայնագրերը, ինչպես նաև երկու մարզերի (խմբ. նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզը և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնը) դեպարտամենտների միջև համագործակցությունը։ Մեզ հաճախ մի հարց են տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում հյուպատոսական գրասենյակը։ Սա հյուպատոսություն չէ, սա ավելին է, քան հյուպատոսությունը։ Ինչո՞ւ հյուպատոսություն չէ, որովհետև այստեղ բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսական գրասենյակ բացվի, ինչը հիմնականում ծառայում է վարչարարությանը և նման բաների։ Բայց սա ավելին է, քան հյուպատոսական գրասենյակը, որովհետև պատվո հյուպատոսությունում լինում են գործողություններ, որովհետև Ֆրանսիայում և Հայաստանում, Գորիսում և Սյունիքում մարդիկ գործում են ձեռք ձեռքի տված։ Պատվո հյուպատոսությունը մի վայր է, որտեղ գալու են տարբեր նպատակներով այստեղ գտնվող ֆրանսիացիները, որոնք այցելում են Հայաստան, որոնք գալիս են օգնելու Հայաստանին, և որոնք գալիս են գործելու Հայաստանում։ Արդեն 19 տարի շարունակ այն ֆրանսիացիները, որոնք գալիս են Գորիս՝ գործելու, օգնելու և ուղղակի այցելելու, այցելում  են Գորիսում Ֆրանկոֆոն կենտրոն, և այդ կենտրոնի ապրեցնող ուժը հենց Կարմեն Ափունցն է (խմբ. Կարմեն Ափունցը, որը նշանակվել է Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս,  Գորիսում Ֆրանկոֆոն կենտրոնի տնօրենն է)։ Կեցցե Սյունիքը, կեցցե Գորիսը և կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը»,- ասաց դեսպանը։  Գորիսում Հայաստանի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը նշեց, որ առանձնահատուկ հուզմունքով է կանգնած ներկաների առջև և այսօրվանից պատրաստվում է անցնել իր պարտականությունների կատարմանը՝ որպես Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս։  «Գորիսը և Վիենն արդեն 1992 թվականից ունեն բավականին սերտ կապեր, և 1992 թվականին քույր քաղաքների հռչակման մասին համաձայնագրի ստորագրումից հետո մեր երկու քաղաքների բարեկամությունը բազմաթիվ համագործակցություններ է ծնել։ Այս համագործակցության կարևոր հենասյուներից մեկը Ֆրանկոֆոնիան է։ Համագործակցությանը նպաստում են նաև այստեղի տարբեր կրթական հաստատություններում ֆրանսերեն դասավանդողները, ինչպես նաև Ֆրանկոֆոն կենտրոնը, որը ես 2006 թվականից ի վեր մեծ պատիվ ունեմ ղեկավարելու։ Հիմնադրումից ի վեր Գորիսի Ֆրանկոֆոն կենտրոնը ներգրավված է եղել բազմաթիվ համագործակցություններում և ծրագրերում և նպաստել է մեր երկու երկրների կապերի ամրապնդմանը տարբեր ոլորտներում։ Ֆրանսիական մշակույթը և ֆրանսերենը ինձ համար շատ կարևոր են, և արդեն մոտ 20 տարի շարունակ ես մեծ նվիրվածությամբ աշխատում եմ այդ ոլորտում և կշարունակեմ աշխատել։ Այս տարիների ընթացքում ես ամենօրյա ռեժիմով աշխատել եմ ֆրանսիացիների հետ, նրանք ինձ համար դարձել են շատ ավելին, քան աշխատակիցներ, ավելի շատ՝ հավատարիմ գործընկերներ, սիրելի և թանկագին բարեկամներ։ Կարծում եմ, որ սիրով, նվիրվածությամբ արված աշխատանքը և ձեր վստահությունն են այն հիմքը, որոնք կստիպեն ինձ հնարավորինս լավ աշխատել մեր երկու երկրների կապերի հետագա սերտացման ուղղությամբ»,- նշեց Ափունցը։    Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակի ժապավենը կտրեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին,  Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ 
14:10 - 02 հունիսի, 2025
Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը Սյունիքում ռազմավարական կարևորություն ունի. ՏԿԵ նախարար

Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը Սյունիքում ռազմավարական կարևորություն ունի. ՏԿԵ նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը: Նախարարն իր բացման ելույթում ողջունել է ներկաներին և ընդգծել, որ ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստան-Ֆրանսիա միջպետական հարաբերությունների ամենադինամիկ ոլորտն է, որը դրված է ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա: «Ֆրանսիայի տեղական իշխանությունների մեծաթիվ ներկայությունն այս համաժողովին արտահայտում է մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որի ողջ խորությունն էլ ավելի է ընդգծվել վերջին տարիներին տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարման Հայաստանի ջանքերին Ֆրանսիայի՝ հետևողական աջակցության համատեքստում ռազմավարական բնույթ հաղորդելով մեր հարաբերություններին»,- ընդգծել է նախարարը` հավելելով, որ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը Սյունիքում ռազմավարական կարևորություն ունի, և ջանք ու եռանդ չի խնայվի Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության շրջանակում համատեղ ծրագրերի կյանքի կոչմանն աջակցելու հարցում:
12:51 - 02 հունիսի, 2025