armeniasputnik.am: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում է թվով 199 օտարերկրյա քաղաքացի։ Sputnik Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են քրեակատարողական ծառայությունից։
Նրանցից ամենաշատն Իրանի քաղաքացիներն են՝ 59 անձ, երկրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ 38, երրորդ տեղը կիսում են Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները՝ 14-ական քաղաքացի։
Հայաստանյան ՔԿՀ-ներում պահվող անձինք կան նաև աշխարհի այլ երկրներից։
1-ական քաղաքացի է պահվում Գվատեմալայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Լատվիայից, Նիդեռլանդների Թագավորությունից, Քուվեյթից, Ալժիրից, Եմենից, Մարոկկոյի Թագավորությունից, Իսրայելից, Հարավային Կորեայից, Ուկրաինայից, Թուրքմենստանից և Ղրղզստանից։
Շարունակությունը՝ sputnikarmenia.am-ում
comment.count (0)