Սրբուհի Գալյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են արդարադատության համակարգին առնչվող հարցերի
11:01 - 27 դեկտեմբերի, 2024

Սրբուհի Գալյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են արդարադատության համակարգին առնչվող հարցերի

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Նախարարը բարձր է գնահատել բարեկամական Իրանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը՝ մասնավորապես շեշտելով արդարադատության նախարարությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Անդրադառնալով Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերություններին՝ ԻԻՀ դեսպանը կարևորել է խնդիրներին միասնական լուծում տալու ձևավորված պրակտիկայի շարունակական կատարելագործումը՝ մեջբերելով ասույթը. «Պատուհանը բացելիս՝ մաքուր օդի հետ փոշի էլ է մտնում», ինչին ի պատասխան արդարադատության նախարարը վերահաստատել է ջանքերի մեկտեղումը ծագող խնդիրներն արագ ֆիլտրելու և լուծելու հարցում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել արդարադատության համակարգին առնչվող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Քննարկվել են մեր երկրում անազատության մեջ գտնվող ԻԻՀ քաղաքացիներին վերաբերող մանրամասներ: Հանդիպման ավարտին վերահաստատվել է ՀՀ-ԻԻՀ դատական և իրավական հարցերով աշխատանքային խմբի՝ Թեհրանում կայանալիք երկրորդ նիստի կազմակերպման անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել