Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածներ հասցրել, ապա՝ դանակահարել ուղևորին
21:01 - 18 մարտի, 2024

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածներ հասցրել, ապա՝ դանակահարել ուղևորին

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 16-ին՝ գիշերվա ժամը 2:15-ին, ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին «Երևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով 31-ամյա կին է բուժօգնության տեղափոխվել:

«Բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 01:30-ին Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկի մոտ եղբայրներ՝ 30 և 25 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են որպես տաքսի շահագործվող «Օպելի» 26-ամյա վարորդի հետ, հարվածներ են հասցրել նրան, վնասել մեքենան, ապա ավագ եղբայրը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 31-ամյա ուղևորի կրծքավանդակին` պատճառելով մարմնական վնասվածք:

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 3:50-ին, եղբայրները ներկայացել են բաժին և խոստովանել կատարվածը, իսկ հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկի շքամուտքում: Երիտասարդները մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել