Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

 |factor.am|
15:16 - 17 ապրիլի, 2024

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը |factor.am|

factor.am: Վրաստանի խորհրդարանը 83 կողմ ձայնով ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, հայտնում է վրացական «Առաջին ալիքը»։

Այն դեռևս պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկվի։

Նշենք, որ ապրիլի 15-ից Թբիլիսիում բողոքի ցույցեր էին սկսվել «օտարերկրյա գործակալների մասին» այս օրինագծի դեմ։

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծին։ Այն իր բովանդակությամբ նույնական է անցյալ տարի նախաձեռնված նախագծին, որը հետ կանչվեց բողոքի ցույցերի պատճառով։  



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել