Բլոգեր Միքայել Բադալյանի փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել։
«Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել և դրա վերաբերյալ կան անժխտելի ապացույցներ։
Միքայել Բադալյանը չի՛ խուսափում քննությունից և քննիչի յուրաքանչյուր կանչով պատրաստակամ է ներկայանալ վերջինիս մոտ»,- ասվում է փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի ու Ալեքսանդր Կոչուբաևի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ լրագրող Ժիրայր Ոսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ բլոգեր Միկա Բադալյանը և այլ անձինք մոտեցել են իրեն, ցույց են տվել ինչ-որ բաներ, ապա քաշքշել են, գողացել հեռախոսը: Լրագրողը կանչել է ոստիկանության ծառայողների, որոնք, սակայն, չեն միջամտել։
Լրագրողի խոսքով՝ ոստիկանները իրեն թույլ չեն տվել մուտք գործել այնտեղ, որտեղից ինքը դուրս է եկել (ժամանցային վայրերից մեկում-խմբ․)։ Ավելի ուշ, ինչպես երեւում է ուղիղ եթերից, այդտեղ են գալիս ոստիկանության այլ ծառայողներ։ Ոստիկանների հարցին, թե արդյոք իրեն խփել են, լրագրողը պատասխանել էր՝ այո։
Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը
15:54 - 28 դեկտեմբերի, 2024
comment.count (0)