Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ․
«Հորդառատ անձրևներից Լոռու եւ Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաեւ Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ»:
comment.count (0)