Սաակաշվիլին հայտարարել է՝ «Փաշինյանը կրկնում է մեր բարեփոխումները»
 |factor.am|
12:02 - 27 հունիսի, 2025

Սաակաշվիլին հայտարարել է՝ «Փաշինյանը կրկնում է մեր բարեփոխումները» |factor.am|

factor.am: «Ես ունակ եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Ես կարող եմ դա անել իմ պատմական փորձի և հեղինակության շնորհիվ»,-  նախօրեին տեղի ունեցած դատական ​​նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Նա նիստին մասնակցել է տեսակապով, փոխանցում է վրացական «Առաջին ալիքը»։

Նա նշել է, որ առջևում «Վրաստանի փրկության և մեծ վերածննդի» ժամանակաշրջանն է։ Սահակաշվիլին իր խոսքում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մենք չպետք է սպասենք տարբեր քաղաքական գործիչների որոշումներին։ Ես, իհարկե, ինձ վրա եմ վերցնում իմ մեծ, պատմական պատասխանատվությունը։ Գիտեմ, որ կարող եմ վճռորոշ դեր խաղալ Վրաստանի միավորման և Կովկասի մեծ միասնության գործում։ Իմ պատմական փորձի, իմ հեղինակության շնորհիվ, չէ՞ որ ես շատ մտերիմ հարաբերություններ եմ պահպանում տարածաշրջանի գրեթե բոլոր առաջնորդների հետ։

Իսկ նրանք, ում հետ ես չունեմ սերտ կապեր, ինչպես օրինակ՝ Փաշինյանը, կրկնում են մեր կողմից իրականացված բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեր միջոցառումները»,- ասել է Սաակաշվիլին։ Նա նշել է, որ ուժը միասնության մեջ է, և մեկ մարդը չի կարող հաղթահարել խնդիրները։ «Միացյալ Կովկասը՝ միասնական Վրաստանի առանցքով, մոտ ապագայում կդառնա հսկայական աշխարհաքաղաքական նշանակության խաղացող համաշխարհային մակարդակով։

«Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանն արդեն իսկ նման խաղացող էր։ Այնուհետև տեղի ունեցավ հակահեղափոխություն մեր թշնամիների աջակցությամբ, և մենք զրկվեցինք այս կարգավիճակից, բայց մենք այն կվերադարձնենք՝ մեր ընկերների աջակցությամբ, այդ թվում՝ ուկրաինացիների, որտեղ, ինչպես գիտեք, ես դեռևս ղեկավարում եմ նախագահ Զելենսկիի գլխավորած բարեփոխումների խորհուրդը։ Եվ նաև եվրոպացիների և ամերիկացիների աջակցությամբ», – հայտարարել է  Սաակաշվիլին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել