ՀԱՊԿ-ն կառույց է, ուր կամավոր են գալիս, և ոչ մեկի ուժով չեն պահում. Զախարովա
19:21 - 13 հունիսի, 2024

ՀԱՊԿ-ն կառույց է, ուր կամավոր են գալիս, և ոչ մեկի ուժով չեն պահում. Զախարովա

Ուշադրություն եմ դարձրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի հայտարարություններին, որ Հայաստանը անպայման դուրս կգա կազմակերպությունից։ Ես հիշում եմ, որ ոչ վաղ անցյալում այժմյան հայ քաղաքական գործիչները հայտարարում էին, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Ուզում եմ ճշտել ՝ ՀԱՊԿ-ը վերադարձե՞լ է Հայաստան, որպեսզի հնարավոր լինի այնտեղից դուրս գալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ։

«ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը գալիս են իրենց կամքով։  Ոչ մեկ մյուսին ուժով չի պահում։ Ինչո՞ւմն է խնդիրը։  Սա ինչ-որ անվերջանալի բառախաղ է, որը մենք լսում ենք Հայաստանի ղեկավարության մի շարք գործիչներից։ Կան պետության ռազմավարական շահեր։ Կան խնդիրներ, որոնք դեռ չի հաջողվել հեռացնել տարածաշրջանից։ Ահա թե ինչի մասին պետք է մտածել, անվտանգության, ռազմավարական համագործակցության, քաղաքացիական ենթակառուցվածքի մասին, որոնք պետք է ստեղծվեն՝ հիմնվելով այս տարածաշրջանի անվտանգության վրա։ Դա պետք է անել հանուն ապագա սերունդների, որպեսզի այս տարածաշրջանը լինի առաջադեմ, զարգանա, այլ ոչ թե նրա համար, որ հին խնդիրները գլորեն անդունդը։ Ահա թե ինչու է պետք հաղթահարել տարածաշրջանում առկա խնդիրները»,- նշել Է Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել