armenpress.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հունվարի 14-ին նամակ Է ուղարկել Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենին, որում դեմ Է արտահայտվել Շոտլանդիային անկախության շուրջ նոր հանրաքվե անցկացնելու իրավունքով օժտելու նրա պահանջին:
«Դուք եւ ձեր նախորդները անձնական խոստում եք տվել, որ 2014 թվականի հանրաքվեն միակ քվեարկությունը կդառնա սերնդի ընթացքում: Շոտլանդիայի ժողովուրդը համոզիչ կերպով քվեարկեց միասնական Միացյալ Թագավորության պահպանման օգտին, եւ Մեծ Բրիտանիայի եւ Շոտլանդիայի կառավարությունները պարտավորվեցին հարգել այդ հանրաքվեի արդյունքները»,-նշվում Է նամակի տեքստում, որը Ջոնսոնի կողմից հրապարակվել Է Twitter-ում:
Փաստաթղթում նաեւ նշվում Է, որ այդ հարցի շուրջ նոր քվեարկությունը միայն կշարունակի Շոտլանդիայի քաղաքական լճացումը, որը մոտավորապես մեկ տասնամյակ շարունակվում Է Միացյալ Թագավորության կազմից այդ տարածաշրջանի դուրս գալու արշավի պատճառով:
Դեկտեմբերին Սթերջենը պաշտոնապես խնդրել Է Լոնդոնին՝ Էդինբուրգին տրամադրել տարածաշրջանի անկախության շուրջ հանրաքվե անցկացնելու օրինական իրավունք՝ դա հիմնավորելով կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնցում Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ) 48 պատգամավորական մանդատ նվաճեց տարածաշրջանի համար հնարավոր 59-ից, ինչը 13-ով ավելի Էր, քան 2017 թվանկանի ընտրությունների արդյունքներով:
Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվեն կայացել Է 2014 թվականին: Դրա մասնակիցների առնվազն 55 տոկոսը հանդես Է եկել Լոնդոնի եւ Էդինբուրգի միջեւ միության պահպանման օգտին: Սակայն տարածաշրջանում կառավարող ՇԱԿ-ն օգտվեց ԵՄ-ին հետագա անդամակցության շուրջ համաբրիտանական հանրաքվեի արդյունքներից, որտեղ Շոտլանդիայի բնակչությունը, ի տարբերություն ամբողջ Մեծ Բրիտանիայի, չպաշտպանեց Brexit-ը: Այս հանգամանքն առիթ տվեց անկախության նոր հանրաքվեի գաղափարի առաջադրման համար, որն Սթերջենը պատրաստվում Է կազմակերպել մինչեւ 2021 թվականին ներկայիս գումարման շոտլանդական խորհրդարանի լիազորությունների ժամկետի լրանալը:
comment.count (0)