tert.am: Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին՝ Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
«Ես կարևորում եմ մեր ժողովուրդների միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ խնդիրների շուրջ՝ լինի դա խաղաղություն և բարգավաճում, թե շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն», - նշել է նա։
ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ X-ում հայերենով գրառում անելով։
«Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ», - գրել է նա։
comment.count (0)