Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Իոաննիսյանը նշել է, որ խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ապագա սահմանադրության մոդելը (որ այն լինի պրինցիպներ սահմանող և ոչ միկրոկարգավորումներով)։
Ըստ Իոաննիսյանի՝ Սահմանադրության նախաբանին և/կամ անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։
«Այսօրվա նիստի տեսագրությունը քիչ անց կհրապարակվի Արդարադատ.-ի կողմից։ Առաջիկա նիստում քննարկվելու է Կայուն մեծամասնության երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը»,- գրել է Դանիել Իոաննիսյանը։
comment.count (0)