Շուրջ 20 երկիր հաստատել է մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
 |tert.am|
17:25 - 14 սեպտեմբերի, 2024

Շուրջ 20 երկիր հաստատել է մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին |tert.am|

tert.am: Շուրջ 20 պետության ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS-ի  գագաթնաժողովին։  Այս մասին TASS-ին ասել Է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք արդեն ունենք շուրջ 20 հաստատված հրավեր, այսինքն՝ շուրջ 20 երկիր  հաստատել է մասնակցությունը Կազանի գագաթնաժողովին՝ առաջնորդների մակարդակով։ Այս ցանկը շարունակում է ընդլայնվել»,- ասել է Ռյաբկովը։

BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-ից 24-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել