tert.am: Հնդկաստանի իշխանությունները տարհանել են 1,5 մլն մարդու Օդիշա և Արևմտյան Բենգալիա նահանգներից, որտեղով, ըստ կանխատեսումների, անցնելու է «Դանա» փոթորիկը։
BBC-ի փոխանցմամբ, հազարավոր փրկրարաներ գործի են անցել՝ հնարավորինս նվազեցնելու ցիկլոնի վնասները, որի գալստյանը սպասում են առաջիկա 24 ժամվա ընթացքում։
Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ մինչև հինգշաբթի երեկոյան Բենգալյան ծոցի իջվածքը կվերածվի սաստիկ ցիկլոնային փոթորիկի:
Ակնկալվում է, որ փոթորիկը կհարվածի ափամերձ շրջաններին 100-120 կմ/ժ արագությամբ: Չորեքշաբթի Օդիշա նահանգի պաշտոնյաները հայտարարել են, որ պատրաստել են ժամանակավոր օգնության ճամբարներ՝ ապահովված սննդով, ջրով և առողջապահական հաստատություններով:
«Մենք լիովին պատրաստ ենք դիմակայել փոթորկին: Խուճապի մի մատնվեք, եղեք ապահով և զգույշ», - ասել են նահանգի պաշտոնյաները։
comment.count (0)