Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի նախագահի հետ
16:25 - 16 դեկտեմբերի, 2024

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի նախագահի հետ

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ 

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան ու հավելել, որ չնայած լայն համագործակցությանը՝ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված ներուժ:

Դրուպադի Մուրմուն շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի համար ու վստահություն հայտնել, որ այս այցով նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում:

Ալեն Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար ու ընդգծել, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին վերաբերող թեմային: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել