Հնդկաստան

Արմեն Գրիգորյանն ու Աջիթ Դովալը քննարկել են Հայաստան-Հնդկաստան օրակարգին առնչվող հարցեր

Արմեն Գրիգորյանն ու Աջիթ Դովալը քննարկել են Հայաստան-Հնդկաստան օրակարգին առնչվող հարցեր

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 13-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը:  Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Աջիթ Դովալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի խնդրանքով, ներկայացրել է տեղեկատվություն՝ կապված վերջին օրերին Հնդկաստան-Պակիստան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ, իսկ հնդկական կողմի խնդրանքով՝ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
17:45 - 13 մայիսի, 2025
Հնդկաստանը որոշել է վերսկսել Պակիստանի սահմանին գտնվող օդանավակայանների աշխատանքը
 |1lurer.am|

Հնդկաստանը որոշել է վերսկսել Պակիստանի սահմանին գտնվող օդանավակայանների աշխատանքը |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանի իշխանությունները որոշում են կայացրել վերսկսել Պակիստանի հետ սահմանի մոտ գտնվող օդանավակայանների աշխատանքը, որոնք ավելի վաղ փակվել էին երկու երկրի միջև լարվածության սրման պատճառով: Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին տասնյակ օդանավակայանների փակման մասին մինչև մայիսի 15-ը, հայտնում է Hindustan Times թերթը։ Պարբերականի տվյալներով՝ հրամանը վերաբերում է 32 օդային հանգրվանի։ Թերթի աղբյուրը, իր հերթին, հայտնել է, որ մի քանի օդանավակայան արդեն սկսել է չվերթերի ընդունումն ու ուղարկումը: Ավելի վաղ Իսլամաբադն էր հայտնել, որ երկրի օդային տարածքը լրիվ բաց է բոլոր տեսակի թռիչքների համար։ Մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարն էլ ավելի ուշ հաստատել է տեղեկատվությունը։ Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները սրվել են, երբ ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիրի Փահալգամ քաղաքում մի խումբ զինյալներ հարձակվել են զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելին հարձակման համար մեղադրել է Պակիստանին։
20:06 - 12 մայիսի, 2025
Հնդկաստանի և Պակիստանի միջև ամբողջական հրադադար է հաստատվել ԱՄՆ-ի միջնորդությամբ․Դոնալդ Թրամփը

Հնդկաստանի և Պակիստանի միջև ամբողջական հրադադար է հաստատվել ԱՄՆ-ի միջնորդությամբ․Դոնալդ Թրամփը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև ձեռք է բերվել ամբողջական և անհապաղ հրադադարի համաձայնություն։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում՝ ընդգծելով ԱՄՆ-ի դերակատարումը բանակցություններում։ «Երկարատև բանակցություններից հետո, որոնք անցկացվել են ԱՄՆ-ի միջնորդությամբ, ուրախ եմ հայտնել, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ հրադադարի շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրներին՝ ողջամտություն և բարձր ինտելեկտ դրսևորելու համար։ Շնորհակալություն՝ այս հարցին ուշադրություն դարձնելու համար», - գրել է Թրամփը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ՝ Նյու Դելիին մեղադրելով մայիսի 9-ի ուշ երեկոյան Պակիստանի երեք ավիաբազաների վրա հրթիռներ արձակելու մեջ։
16:24 - 10 մայիսի, 2025
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
 |azatutyun.am|

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ՝ Նյու Դելիին մեղադրելով մայիսի 9-ի ուշ երեկոյան Պակիստանի երեք ավիաբազաների վրա հրթիռներ արձակելու մեջ։ Իրավիճակի լրջությունը ցույց տալով՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը մայիսի 10-ին հրավիրել է Ազգային հրամանատարական մարմնի արտակարգ նիստ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել է Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին էլ գտնել լարվածությունը թուլացնելու ուղիներ, ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Ռուբիոն նաև առաջարկել է ԱՄՆ օգնությունը՝ կառուցողական բանակցություններ սկսելու համար՝ ապագա հակամարտություններից խուսափելու համար, ասել է մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ Պակիստանի զինված ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ ոչնչացվել է Հնդկաստանի «Բրահմոս» հրթիռները պահելու համար նախատեսված պահեստը։ Զինվորականները հայտնել են, որ հարձակումներ են տեղի ունեցել նաև մի քանի այլ վայրերի վրա, այդ թվում՝ Պատհանկոտի օդանավակայանի և Ուդհամպուրի ռազմաօդային կայանի վրա։ Պակիստանը նաև հայտարարել է, որ «Ֆաթահ 1» հրթիռներ է արձակել երկու հնդկական ավիաբազաների ուղղությամբ։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։Լուսանկարը՝ Reuters։
10:47 - 10 մայիսի, 2025
Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի ռազմական գործողությունը Պակիստանի դեմ |factor.am|

Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի ռազմական գործողությունը Պակիստանի դեմ |factor.am|

factor.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Հնդկաստանի կողմից երեքշաբթի երեկոյան Պակիստանի վրա իրականացված հրթիռային հարձակումը՝ ընդգծելով լայնածավալ պատերազմի հնարավոր ռիսկը։ «Մենք մտահոգությամբ հետևում ենք Պակիստանի և Հնդկաստանի միջև զարգացումներին։ Հնդկաստանի կողմից երեկ երեկոյան իրականացված հարձակումը մեծացնում է լայնածավալ պատերազմի վտանգը։ Մենք դատապարտում ենք նման սադրիչ քայլերը, ինչպես նաև քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուղղված հարձակումները։ Մենք կոչ ենք անում կողմերին ցուցաբերել ողջախոհություն և զերծ մնալ միակողմանի գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ։ Անկարան ակնկալում է, որ միջոցներ կձեռնարկվեն` տարածաշրջանում լարվածությունը հնարավորինս շուտ նվազեցնելու համար, և որ անհրաժեշտ մեխանիզմները, այդ թվում՝ հակաահաբեկչական ոլորտում, կներդրվեն նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար։ «Մենք նաև աջակցում ենք Պակիստանի կոչին՝ ապրիլի 22-ի ահաբեկչական հարձակման հետաքննություն անցկացնելու վերաբերյալ»,- ասվում է թուրքական գերատեսչության հայտարարության մեջ։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
23:04 - 07 մայիսի, 2025
Պետք է ճանաչենք ահաբեկչությունից պաշտպանվելու երկրի իրավունքը. ԱԳ նախարարը՝ Հնդկաստան–Պակիստան լարվածության մասին |armenpress.am|

Պետք է ճանաչենք ահաբեկչությունից պաշտպանվելու երկրի իրավունքը. ԱԳ նախարարը՝ Հնդկաստան–Պակիստան լարվածության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձավ Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին էսկալացիային՝ շեշտելով Հայաստանի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում։ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ նա հիշեցրեց, թե ինչից այս էսկալացիան սկսվեց ընդհանրապես։ «Տեղի էր ունեցել ահաբեկչություն։ Հայաստանի Հանրապետությունը շատ արագ արձագանքել է, դատապարտել է ահաբեկչությունը, ցավակցել է զոհերի ընտանիքների անդամներին ու հարազատներին և զորակցություն է հայտնել։ Մենք, և, կարծում եմ, իրեն որևէ քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, կարող է միայն դատապարտել ահաբեկչությունը։ Եվ մենք, կարծում եմ, որ պետք է ճանաչենք նաև ահաբեկչությունից պաշտպանվելու երկրի իրավունքը։ Մենք այս հարցին այդ պրիզմայով ենք նայում և այդպես ենք ընկալում, այդպիսին է մեր դիրքորոշումը»,- նշեց Միրզոյանը։ Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանի տարածքում գտնվող ինը թիրախների, որոնք, ըստ Նյու Դելիի, օգտագործվում էին ահաբեկչական խմբավորումների կողմից։ Հնդկական կողմը շեշտել է, որ Պակիստանի զինված ուժերին պատկանող որևէ ռազմական օբյեկտ թիրախ չի դարձել։    
20:26 - 07 մայիսի, 2025
Հնդկաստանի կողմից պակիստանական տարածքի վրա հարվածներից հետո Իսլամաբադը և Նոր Դելին հայտնում են տասնյակ զոհերի մասին |azatutyun.am|

Հնդկաստանի կողմից պակիստանական տարածքի վրա հարվածներից հետո Իսլամաբադը և Նոր Դելին հայտնում են տասնյակ զոհերի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Պակիստանը հայտնում է, որ մայիսի 7-ի վաղ առավոտյան Հնդկաստանի զինված ուժերի կողմից իրականացված հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 31 մարդ, սա որակելով «բացահայտ ռազմական գործողություն»: Սա երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում ամենածանր բախումներից էր երկու հարևան պետությունների միջև: Լարվածությունն աճել է Քաշմիրում զբոսաշրջիկների վրա մահաբեր հարձակումից հետո: Հնդկաստանը հարձակման համար մեղադրեց Պակիստանում տեղակայված զինյալներին, մինչդեռ Պակիստանը հերքում է իր մասնակցությունը։ Հնդկաստանը հայտարարել է, որ հարվածել է Պակիստանում գտնվող ինը թիրախների՝ «ահաբեկչական ենթակառուցվածքների», որտեղից կազմակերպվում և ղեկավարվում են հարձակումներ Հնդկաստանի վրա։ Նոր Դելին նաև հայտնել է տասը զոհի մասին Պակիստանի զինված ուժերի կողմից իրականացված «կամայական» հրետակոծության հետևանքով՝ Քաշմիրը բաժանող փաստացի սահմանագծի՝ վերահսկման գծի երկայնքով։ Բանակն ավելացրել է, որ Հնդկաստանը «պատասխանում է համաչափ կերպով»։ Պակիստանի զինված ուժերից պնդել են, որ եղել է «Հնդկաստանից արձակված 24 հարված՝ վեց վայրերում», որոնց հետևանքով 31 մարդ զոհվել է, ևս շուրջ հինգ տասնյակը՝ վիրավորվել։ «Պակիստանը կպատասխանի այս հարձակմանը», - հայտարարել է Պակիստանի ԶՈՒ ներկայացուցիչը: Հնդկաստանի հետ սահմանակից Փենջաբ նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։ Բոլոր դպրոցները, քոլեջները և համալսարանները փակվելու են։
17:10 - 07 մայիսի, 2025
Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանին

Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանին

Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանին և դրա վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի շրջանին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվականը։  Պակիստանը հայտարարել է, որ այդ գործողությունների ժամանակ խոցել է Հնդկաստանի հինգ ռազմական կործանիչ։ Հնդկաստանը դեռ չի հաստատել այդ տեղեկությունը։ Հնդկաստանի հայտարարության համաձայն՝ իրենց ուժերը թիրախավորել են Պակիստանում տեղակայված ինը «ահաբեկչական ենթակառուցվածքներ», որոնցից մի քանիսը կապված էին անցած ամսին Հնդկական Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 26 հնդիկ զբոսաշրջիկ։ Պակիստանն իր հերթին հայտնել է, որ հարվածներ են հասցվել վեց պակիստանյան վայրերի, սակայն դրանցից և ոչ մեկը զինյալների ճամբար չի եղել։ Նշվում է, որ հարվածների հետևանքով զոհվել է ութ մարդ։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունից «Reuters»-ին հայտնել են, որ հարվածները հասցվել են իսլամիստական «Ջաիշ-է Մոհամմադ» և «Լաշքար-է Տաիբա» խմբավորումների գլխավոր շտաբներին։ Լուսանկարում՝ բնակիչները կանգնած են մզկիթի դիմաց, որը, ենթադրաբար, մասամբ վնասվել է հնդկական հրթիռային հարձակման հետևանքով, Պակիստանի Բահավալպուր քաղաքի ծայրամասում/07.05.2025/Ասիմ Թանվիր/AP
09:39 - 07 մայիսի, 2025
Հնդկաստանն արգելել է պակիստանյան ապրանքների ներմուծումն ու տարանցման իրականացումը |armenpress.am|

Հնդկաստանն արգելել է պակիստանյան ապրանքների ներմուծումն ու տարանցման իրականացումը |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանը պակիստանյան ապրանքների ներմուծման և տարանցման արգելք է սահմանել։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի արտաքին առևտրի գլխավոր վարչությունը։«Պակիստանյան ծագում ունեցող կամ այնտեղից արտահանվող բոլոր ապրանքների ուղղակի կամ անուղղակի ներմուծումը կամ տարանցումը՝ անկախ դրանց ազատ ներմուծման կամ որևէ այլ կերպ արտոնված լինելու իրավունքից, անհապաղ պետք է արգելվի մինչև հետագա կարգադրությունները: Այս սահմանափակումը կիրառվել է ազգային անվտանգության և պետական քաղաքականության շահերից ելնելով»,- նշված է ծանուցման մեջ: Վարչությունը նաև տեղեկացնում է, որ այս արգելքից ցանկացած բացառություն հնարավոր է Հնդկաստանի կառավարության նախնական հաստատման դեպքում։ Վերահսկողության գծի երկայնքով երկու երկրների միջև լարվածությունը սրվել է Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկիչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի։ Գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» խմբավորումը, որը կապված է «Լաշքար-ի-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ։ Հնդկաստանը, պատասխանելով ահաբեկչությանը, կոշտ միջոցներ է ձեռնարկել Պակիստանի դեմ՝ արտաքսելով այդ երկրի ռազմական կցորդներին, կասեցնելով  Ինդոս գետի ավազանի ջրային ռեսուրսների մասին ավելի քան 60 տարվա պայմանագրի գործողությունը և անհապաղ փակելով Աթարի սահմանային ցամաքային տարանցիկ կետը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
13:23 - 03 մայիսի, 2025
Հնդկաստանի վարչապետը հանդիպել է պաշտպանության նախարարի և զինված ուժերի հրամանատարության հետ |1lurer.am|

Հնդկաստանի վարչապետը հանդիպել է պաշտպանության նախարարի և զինված ուժերի հրամանատարության հետ |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարի և երկրի զինված ուժերի հրամանատարների հետ: Հանդիպումը գումարվել է ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիրի Փահալգամում զբոսաշրջիկների դեմ ահաբեկչական հարձակումից հետո տեղի ունեցած զարգացումների ֆոնին, հաղորդում է The Hindustan Times-ը։ Ավելի ուշ Մոդին վերահաստատել է Հնդկաստանի կառավարության հանձնառությունը ահաբեկչության դեմ պայքարում և վստահություն հայտնել երկրի զինված ուժերի պրոֆեսիոնալիզմի նկատմամբ։ Վարչապետը նշել է, որ զինված ուժերի հրամանատարությունն ունի «լիակատար ազատություն՝ որոշելու մեթոդները, նպատակներն ու ժամկետները»` Հնդկաստանի անվտանգության սպառնալիքին արձագանքելու համար։ Հնդկաստանի և Պակիստանի միջև սահմանազատման գծի երկայնքով՝ Քաշմիրում, երկու կողմի զորքերի միջև հրաձգությունները շարունակվում են: Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթաուլահ Թարարմը՝ հղում անելով «հավաստի հետախուզական տվյալներին», հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստվում է ռազմական հարված հասցնել Պակիստանին «հաջորդ 24-36 ժամվա ընթացքում»՝ Փահալգամում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը օգտագործելով որպես, նախարարի բնորոշմամբ, «կեղծ պատրվակ»` հարձակման համար։
12:36 - 30 ապրիլի, 2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեէսկալացիայի համար իր օգնությունն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին |tert.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեէսկալացիայի համար իր օգնությունն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր օգնությունն է առաջարկել՝ թուլացնելու լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Նրա խոսքով, Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։ «Գլխավոր քարտուղարը նաև խորը մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածության կապակցությամբ և շեշտել է, որ անհրաժեշտ է խուսափել առճակատումից, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։ Նա առաջարկել է իր բարի ծառայությունները լարվածության թուլացման ջանքերին աջակցելու համար», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Դյուժարիկը։
09:56 - 30 ապրիլի, 2025
Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է»․ Պակիստանի պաշտպանության նախարար |civilnet.am|

Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է»․ Պակիստանի պաշտպանության նախարար |civilnet.am|

civilnet.am: Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է», այս մասին Reuters-ին ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Մենք ուժեղացրել ենք մեր ուժերը, քանի որ դա [ներխուժումն] այժմ անխուսափելի է։ Նման իրավիճակում պետք է կայացվեն ռազմավարական որոշումներ, և դրանք արդեն կայացվել են», – ասել է Ասիֆը։ Խավաջա Ասիֆը նշել է, որ Հնդկաստանի հռետորաբանությունը կոշտանում է, և որ Պակիստանի զինվորականները կառավարությանը տեղեկացրել են հարձակման հնարավորության մասին։ Պակիստանի իշխանությունները, նրա խոսքով, կապի մեջ են նաև Չինաստանի, Պարսից ծոցի երկրների, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հետ։ Ասիֆը չի մանրամասնել, թե ինչու է կարծում, որ ներխուժումն անխուսափելի է, կամ արդյոք, ըստ նրա, այն կլինի լիարժեք, թե սահմանափակ։ Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակը լարվեց, երբ ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ զբոսաշրջային քաղաքում զինված անձինք սպանեցին 26 մարդու: Պակիստանի կողմից կառավարվող Քաշմիրում տեղակայված ջիհադիստական խմբավորումը ստանձնեց հարձակման պատասխանատվությունը: Հնդկաստանի իշխանությունները հստակեցրել են, որ Պակիստանին առնվազն մասամբ պատասխանատու են համարում հարձակման համար: Հնդկաստանը փակել է Պակիստանի հետ սահմանը և հրամայել է պակիստանցիներին լքել իր տարածքը: Ե՛վ Պակիստանը, և՛ Հնդկաստանը ունեն միջուկային զենք: Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ Պակիստանը դրանք կօգտագործի միայն այն դեպքում, եթե «իրենց գոյությանն ուղղակի սպառնալիք» լինի:
11:19 - 29 ապրիլի, 2025
Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են |azatutyun.am|

Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են |azatutyun.am|

azatutyun.am: Անցած օրերին Քաշմիրում տեղի ունեցած զինված հարձակման ֆոնին կտրուկ սրվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում տասնյակ զբոսաշրջիկների կյանք խլած արյունալի հարձակումը պաշտոնական Դելին ահաբեկչություն է որակել: Հնդկաստանի իշխանություններն առանց հարևան Իսլամաբադին ուղղակիորեն մեղադրելու հայտարարել են, որ հանցագործության հեղինակները կապեր ունեն Պակիստանի հետ։ Ըստ Հնդկաստանի պաշտոնական աղբյուրների՝ երեք հարձակվողներից երկուսը Պակիստանի քաղաքացիներ են։ Արյունալի միջադեպի հաջորդ օրը Հնդկաստանի իշխանությունները չեղարկեցին Պակիստանի քաղաքացիների վիզաները, փակելով նաև Պակիստանի հետ իր միակ սահմանային անցակետը։ Դելին նաև հայտարարեց, որ կասեցնում է Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործման համաձայնագիրը, որը գործել է տասնյամյակներ շարունակ՝ նույնիսկ կողմերի միջև զինված ընդհարումների պայմաններում։ Ի պատասխան՝ Պակիստանի իշխանությունները որոշել են չեղարկել Հնդկաստանի քաղաքացիների համար վիզաները, փակել օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար,՝ նաև դադարեցնելով առևտուրը Հնդկաստանի հետ։ Բացի այդ, Իսլամաբադը մտադիր է մի խումբ հնդիկ դիվանագետների արտաքսել երկրից:    
17:07 - 24 ապրիլի, 2025