aysor.am: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պնդում է՝ որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը, ինչպես պնդում են թատրոնի դերասանները՝ հղում անելով Արդարադատության նախարարության պարզաբանմանը։
«Մենք, ինչպես ասել ենք, որևէ խնդիր չունենք մեր գործընկերների հետ, նախկին «Գոյ»-ի աշխատակիցների առջև որևէ դուռ չի փակվելու, բայց դա պետք է հիմնավորի դատարանը»,- ասաց Վարդան Մկրտչյանը՝ նշելով, որ «Գոյ» թատրոնի դերասանների անունից դատարան միջնորդություն է ներկայացվել՝ թատրոնի փաստացի գործունեության դադարեցումը ժամանակավոր փոխելու և մինչև սույն գործով դատական ակտի ուժի մեջ մտնելը պարտավորեցնելու Սունդուկյան թատրոնին «Գոյ»-ի տարածքը վերադաձնել՝ բնականոն աշխատանքը ապահովելու նպատակով։
Ըստ նրա՝ դատարանը որոշել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժել։
«Խնդրում եմ ասեք, եթե դատարանը որոշում ունի, ես ի՞նչ անեմ»,- ասաց նա։
Նա նշեց, որ մինչև վերջին օրերը՝ դերասանների ներխուժումը թատրոն, իրենք պատրասատկամ են եղել բանակցելու, առաջարկներ են եղել, որ նույնիսկ որպես անկախ թատրոն շարունակում են գործել, և բոլոր տարվա շաբաթ կիրակիները տրամադրում են իրենց, որը ևս մերժել են։
«Առաջարկել եմ նաև համատեղ մշտական աշխատանք, բայց մշտապես ունեմ մերժում»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ նշվում է, որ Արդարադատության նախարարությունն իրավական պարզաբանում է տվել՝ արդյո՞ք կարող են մտնել և շարունակել բնականոն աշխատանքը, ասել են՝ այո՛, Վարդան Մկրտչյանը հայտարարեց, որ նման բան չկա։
Սունդուկյան թատրոնի իրավաբանը, հղում տալով ԱՆ-ի իրենց ուղարկված դիմումին, նշել է, որ նախարարությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում լիազորված չէ դատարանի որևէ վարչական ակտի գնահատական տալ՝ արդյոք կասեցվե՞լ է այս կամ այն իրավունքը։
«Արդարադատությունն իրակացնում է միայն դատարանը, որևէ միջամտություն արգելվում է, եթե կա դատական գործ»,- ասացին թատրոնից։
Ի պատասխան այս հայտարարության՝ «Գոյ» թատրոնի ներկայացուցիչ, փաստաբան Կարո Ասատրյանը հակառակն է պնդում։ «Սունդուկյան թատրոնի տնօրենը թող մոտենա և մեզ կոնկրետ պատասխանի՝ հիմա բացո՞ւմ է դռները, «Գոյ» թատրոնի մուտքի բանալիներն իր տիրապետության ներքո չպետք է լինեն, ըստ իրավունքի»:
Դիտարկմանը, թե իրենց կողմից հղում արված Արդարադատության նախարարության փաստաթուղթը, ըստ Սուդուկյան թատրոնի իրավաբանի, հիմք չի կարող հանդիսանալ, որ բանալիները նրանց տրամադրեն, քանի որ նախարարությունը նման լիազորություն չունի, Կարո Ասատրյանը պատասխանեց, որ ԱՆ-ից իրենք չեն պահանջել որոշում տալ, այլ խնդրել են օրենքի մեկնաբանություն, քանի որ Սունդուկյան թատրոնի տնօրինությունը, նախարությունն ու «Գոյ»-ի տնօրենի ԺՊ նշանակված Կարեն Սիմոնյանը միակողմանիորեն էին մեկնաբանում։
«Մենք ասում ենք՝ կասցեված է, և բերում ենք հիմնավոր ապացույցներ, իրենք պետք է առնվազն սրա հետ հաշվի նստեն, եթե ոչ, մենք այլ ձևով մեր իրավունքները կպաշտպանենք»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ Սունդուկյանի տնօրենը հայտարարեց, որ դատարանը նրանց միջնորդությունը մերժել է, փաստաբանը պարզաբանեց, որ բանակցություններ կան, դատարանը այդ միջնորդությունը մերժել է, որ բավարար հիմքեր չեն ներկայացվել։
«Թեև այդ բավարար հիմքերն ունենք, բայց այս պահին խոսքը ուրիշ բանի մասին է։ Առնվազն Սուդուկյան թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի տարածքը օգտագործելու, տնօրինելու իրավունքը կասեցված է՝ համաձայն վարչական դատարանի հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման»,- ասաց նա։
comment.count (0)