ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2024 թվականի համար շինարարության էական աճ է կանխատեսում |armenpress.am|
16:44 - 20 նոյեմբերի, 2024

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2024 թվականի համար շինարարության էական աճ է կանխատեսում |armenpress.am|

armenpress.am: Ամփոփված վերջին տվյալներով՝ Հայաստանում շինարարության 16 տոկոս աճ է գրանցվել։ 

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

«Շինարարությունը մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, շինարարության ծավալներն անշեղորեն աճում են։ Վերջին ամփոփված տվյալների արդյունքներով՝ շուրջ 16 տոկոս աճ ունենք այս պահի դրությամբ։ Վստահ եմ, որ տարվա վերջում աճն ավելի էական կլինի, որովհետև շինարարության ավանդույթներն այնպիսին են, որ շինարարներն իրենց կատարողականները, վերջին ամփոփումները ներկայացնում են տարվա վերջին ամիսներին՝ նոյեմբեր-դեկտեմբերին։ 

Հետևաբար ենթադրում եմ, որ աճն էլ ավելի բարձր ցուցանիշներ կունենա»,-նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել