Քաղշինկոմիտեի ղեկավարը ներկայացրեց 300 դպրոցների կառուցման ու  հիմնանորոգման աշխատանքների ցուցանիշները |armenpress.am|
19:51 - 13 հունվարի, 2025

Քաղշինկոմիտեի ղեկավարը ներկայացրեց 300 դպրոցների կառուցման ու հիմնանորոգման աշխատանքների ցուցանիշները |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրով արդեն իսկ իրականացվել է 315 դպրոցի տեղորոշում, որից 46-ի շինաշխատանքները կամ ավարտված են, կամ նախատեսվում են առաջիկա օրերին։

Այս մասին հունվարի 13-ի ասուլիսին տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ 

«Ընթացքում են 27 դպրոցի շինաշխատանքները, իսկ 142-ի մասով կնքված են պայմանագրեր, որից 15-ը՝  վերանորոգման վերաբերյալ»,-ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ նախապատրաստական փուլում են գտնվում 100 դպրոց, որոնց աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում, այդ թվում՝ 40-ի մասով արդեն գնման գործընթաց է իրականացվում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել