Վրաստանի վարչապետի` Եվրամիության հետ բանակցությունները դադարեցնելու հայտարարությունից հետո այսօր էլ Թբիլիսիում քաղաքացիները փողոց են դուրս եկել։ Այս պահին նրանք հավաքվում են Վրաստանի խորհրդարանի դիմաց։
Խորհրդարանի մոտ կուտակվել են նաև ոստիկանության ուժեր։ Բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաև Վրաստանի տարբեր քաղաքներում։
Հինգշաբթի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացման և Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից հրաժարվելու հարցը մինչև 2028 թվականը օրակարգից հանելու մասին:
comment.count (0)