Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանն այցելել է Մագդեբուրգ քաղաք և ծաղիկներ խոնարհել դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի վայրում։
Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այս մասին նշել է «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառման մեջ։
«Այս ծանր պահին Հայաստանը Գերմանիայի կողքին է։ Մենք մեր լիարժեք համերաշխությունն ենք հայտնում գերմանացի բարեկամ ժողովրդին և սգում Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար։ ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այցելել է Մագդեբուրգ քաղաք և ծաղիկներ խոնարհել ուրբաթ օրը տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի վայրում»,-նշված է դեսպանի գրառման մեջ։
Ավելի վաղ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ցավակցություն էին հայտնել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
comment.count (0)