Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Սահմանադրական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները եղել են Գերմանիայում

Սահմանադրական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները եղել են Գերմանիայում

ՀՀ պատվիրակությունն՝ Արդարադատության նախարարության համակարգմամբ, ճանաչողական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցել է «Դիմակայուն սահմանադրական բարեփոխում» խորագրով միջոցառմանը: Մասնակցությունը հնարավորություն է ընձեռել իրականացնել փորձի փոխանակում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների համատեքստում ժողովրդավարական և իրավական պետության կառուցակարգերի, ինչպես նաև իրավունքի գերակայության ամրապնդման հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Այցի շրջանակներում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու պետական մարմինների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի, Բունդեսթագի, արտաքին գործերի և արդարադատության նախարարությունների, ոլորտին առնչվող տարբեր կազմակերպությունների և հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտային փորձագետների և ակադեմիական բնագավառի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են իշխանությունների բաժանման սկզբունքը, Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը, դատավորների ընտրության կարգը, Սահմանադրության և միջազգային պայմանագրերի կիրառության հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված փոփոխման ոչ ենթակա դրույթները, մարդու իրավունքների շրջանակը, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումներին հարակից մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունը: Հանդիպումների արդյունքներով ձեռք են բերվել երկկողմ պայմանավորվածություններ և նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները: Ճանաչողական այցն իրականացվել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև Ազգային ժողովի պատգամավոր, Բարձրագույն դատական խորհրդի, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկված հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
12:11 - 21 մայիսի, 2025
Գերմանացի նախկին պատգամավորը կոռուպցիոն դատավարության ժամանակ խոստովանել է, որ Բաքվից գումարներ է ստացել

 |factor.am|

Գերմանացի նախկին պատգամավորը կոռուպցիոն դատավարության ժամանակ խոստովանել է, որ Բաքվից գումարներ է ստացել |factor.am|

factor.am: Գերմանիայում «Ադրբեջանի գործի» հետ կապված կոռուպցիոն դատավարության ժամանակ Բունդեսթագի Քրիստոնեա-սոցիալական միության նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները խոստովանել է, որ ադրբեջանական կանխիկ վճարումները փոխանցել է Քրիստոնեա-սոցիալական միության մահացած պատգամավորին, գրում է գերմանական Zeit-ը։ «Ես կարծում էի, որ սա մի տեսակ լոբբինգ է, որը գործնականում ամենուրեք է մինչ օրս»,- ասել է նա Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանում։ Լինտները հաստատել է, որ Ադրբեջանը գումար է վճարել Բունդեսթագի այժմ մահացած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության անդամին, միաժամանակ, խոստովանել, որ այդ վճարումը կատարվել է իր ընկերության միջոցով։ «Այս հարցի շուրջ համաձայնություն անկասկած եղել է»,- ասել է նա՝ պատասխանելով dpa լրատվական գործակալության հարցին։ Նա, սակայն, չի կարողանում որևէ մանրամասն ներկայացնել՝ նշելով, որ դա արվել է այնպես, ինչպես ցանկացել է ադրբեջանական կողմը։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ադրբեջանը տարիներ շարունակ հաջողությամբ փորձել է ֆինանսական վճարումների միջոցով ազդել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշումների վրա իր օգտին, ինչին որոշ առումներով օգնել է Լինտները։ Վերջինը 33 տարի եղել է Բունդեսթագում, իսկ մինչև 2010 թվականը՝ ԵԽԽՎ անդամ։ Մյունխենի դատախազության տվյալներով՝ 80-ամյա տղամարդը, ենթադրաբար, մինչև 2016 թվականը երկու ընկերությունների միջոցով օտարերկրյա կեղծ ընկերությունների միջոցով ստացել է «մի քանի միլիոն» գումար։ Դա արվել է Ադրբեջանի օգտին որոշումների վրա ազդելու նպատակով, այն բանից հետո, երբ Լինտները դադարել է լինել Եվրոպայի խորհրդի անդամ։ Այսպիսով, նրա դեմ առաջադրված մեղադրանքները հիմնականում վերաբերում են ընտրված պաշտոնյաներին կաշառելուն։ Դատարանը նախատեսում է լսել եզրափակիչ ելույթները և վճիռ կայացնել հուլիսի վերջին։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
22:28 - 20 մայիսի, 2025
Բունդեսթագի նախկին պատգամավորը խոստովանել է, որ Ալիևի վարչակազմից կաշառք է վերցրել
 |azatutyun.am|

Բունդեսթագի նախկին պատգամավորը խոստովանել է, որ Ալիևի վարչակազմից կաշառք է վերցրել |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորը Մյունխենում տեղի ունեցած դատավարության ընթացքում խոստովանել է, որ Ալիևի վարչակազմից կաշառք է վերցրել։ Էդուարդ Լինտները մասնավորապես պատմել է, որ Ադրբեջանի կառավարությունն իրեն վճարել է, հավելելով, որ իր կարծիքով «նման լոբբինգը գործնականում ամենուրեք է»։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ադրբեջանը, ենթադրաբար, մի քանի տարի շարունակ մի խումբ քաղաքական գործիչների կանխիկ գումար է վճարել ԵԽԽՎ-ում իր օգտին գործունեություն ծավալելու դիմաց։ Ադրբեջանի կողմից կաշառված պատգամավորների թվում էր նաև Լինտները, ով 33 տարի եղել է Բունդեսթագի անդամ, իսկ մինչև 2010 թվականը՝ ԵԽԽՎ անդամ։ Մյունխենի դատախազությունը պնդում է, որ Լինտները մինչև 2016 թվականը օտարերկրյա կեղծ ընկերությունների միջոցով ստացել է «մի քանի միլիոն եվրո»։ 80-ամյա քաղաքական գործիչը մեղադրվում է օտար պետության կառավարությունից վճարումներ ստանալու և դրանք Քրիստոնեա-դեմոկրատական միության մեկ այլ պատգամավորի փոխանցելու մեջ․ վերջինս մահացել է։ DPA-ի հետ զրույցում ևս Լինտները խոստովանել է, որ ստացել է գումար, բայց պնդել է, որ դա կաշառք չէ։ Այս գործով դատավճիռը կհրապարակվի հուլիսի վերջին։Լինտներից բացի, ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաև ՔԴՄ նախկին պատգամավոր Ակսել Ֆիշերը։ Կաշառակերության մեջ մեղադրվող Ֆիշերը նույնպես հերքում է մեղադրանքները։
14:55 - 20 մայիսի, 2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրիդրիխ Մերցին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրիդրիխ Մերցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է, որի հետ բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացմանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ կարևորություն է տալիս: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման տարիներին ևս մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա: Բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը: Վստահ եմ, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ մեզ կհաջողվի նաև էականորեն ակտիվացնել Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերը։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
13:38 - 08 մայիսի, 2025
Ֆրիդրիխ Մերցը ընտրվեց Գերմանիայի կանցլեր |armenpress.am|

Ֆրիդրիխ Մերցը ընտրվեց Գերմանիայի կանցլեր |armenpress.am|

armenpress.am: Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը երկրորդ փորձից ընտրվել է Գերմանիայի կանցլեր։ Նրա թեկնածության օգտին քվեարկել է Բունդեսթագի 325 պատգամավոր՝ նվազագույնը պահանջվող 316-ից։ Այդ մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն։   Բունդեսթագում մայիսի 6-ին կայացած առաջին քվեարկության արդյունքներով՝ ՔԴՄ-ի և Բավարիայի Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) պահպանողական դաշինքի թեկնածուն չի կարողացել բացարձակ մեծամասնություն հավաքել՝ նա ստացել է պատգամավորների նվազագույն պահանջվող 316 ձայնից միայն 310-ը։ Սա Գերմանիայի պատմության մեջ առաջին նման դեպքն է։ Բունդեսթագի նիստն ընդհատվել է կուսակցական խորհրդակցությունների համար։ Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության և Քրիստոնեա-սոցիալական միության պահպանողական դաշինքը առաջին քվեարկությունից հետո մեղադրել է նոր իշխող կոալիցիայի իրենց գործընկերներին՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությանը սաբոտաժի մեջ։ ՔԴՄ-ի գլխավոր քարտուղար Կարստեն Լինեմանը ասել է. «Եվրոպային ուժեղ Գերմանիա է պետք, այդ իսկ պատճառով մենք չենք կարող մի քանի օր սպասել»: Սոցիալ-դեմոկրատները, սակայն, վստահեցրել են, որ պատասխանատվությունն իրենց վրա չէ։ «Մենք ենթադրում ենք, որ մեր կողմից լիակատար հավանություն է եղել: Բացի այդ, ոչ ոք չի բացակայել»,-ասել է Սոցիալ-դեմոկրատների խմբակցության ղեկավար Լարս Քլինգբեյլին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
19:16 - 06 մայիսի, 2025
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ճանաչվել է ծայրահեղական |armenpress.am|

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ճանաչվել է ծայրահեղական |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը մայիսի 2-ին հայտարարել է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը դաշնային մակարդակում ճանաչվել է աջ ծայրահեղական քաղաքական ուժ։ Այս որոշումը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։ Գերատեսչությունը իր դիրքորոշումն հիմնավորել է այն հանգամանքով, որ կուսակցությունը «ձեւավորում է ծայրահեղական բնույթ, որն անտեսում է մարդկային արժանապատվությունը»։ Նշվում է, որ գնահատականը տրվել է կուսակցության «ինտենսիվ եւ բազմակողմանի փորձագիտական վերլուծության արդյունքում»։ AfD-ն հիմնադրվել է 2013 թվականին՝ որպես եվրոսկեպտիկ դիրքորոշում ունեցող կուսակցություն։ Ժամանակի ընթացքում կուսակցությունն աստիճանաբար շարժվել է դեպի աջ և, հատկապես ուժեղացել է դրա ծայրահեղ աջ թևը, որն հետագայում լուծարվել է։ Սակայն կուսակցության ընդհանուր գաղափարախոսության մեջ շարունակում են պահպանվել այն ուղենիշերը, որոնք մտահոգություն են հարուցում իրավապաշտպան կառույցներում։ Վերջին տարիներին կուսակցության հանրային աջակցությունն աճել է. AfD-ն ներկայումս ներկայացված է Գերմանիայի Բունդեսթագում և բազմաթիվ դաշնային երկրամասերի խորհրդարաններում։ Լուսանկարը՝ Միխայել Ռայխել/dpa/picture alliance։
18:34 - 02 մայիսի, 2025
«Ղարաբաղն Ադրբեջան է, դա Բեռլինի հստակ դիրքորոշումն է»․ Գերմանիայի նախագահ

 |factor.am|

«Ղարաբաղն Ադրբեջան է, դա Բեռլինի հստակ դիրքորոշումն է»․ Գերմանիայի նախագահ |factor.am|

factor.am: Ղարաբաղն Ադրբեջան է, այդպիսին է պաշտոնական Բեռլինի հստակ դիրքորոշումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար համատեղ հայտարարությունների ժամանակ։ «Մենք միշտ ասել ենք, որ դա ձեր տարածքն է, և այսօր էլ հաստատում ենք Գերմանիայի այդ հստակ դիրքորոշումը»,- ասել է Շտայնմայերը։ Նա նաև շնորհավորել է Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման կապակցությամբ՝ կոչ անելով Բաքվին ու Երևանին բաց չթողնել պահը և հնարավորինս շուտ ստորագրել համաձայնագիրը։ «Շատ մեծ քայլ է արվել դեպի առաջ, և ես շնորհավորում եմ երկու կողմերին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման համար: Երբ այսօր խոսեցի պարոն նախագահի [Իլհամ Ալիևի] հետ, հույս հայտնեցի, որ շուտով մենք կկարողանանք ականատես լինել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և կլինի շատ տևական խաղաղություն։ Ես մեծ հույս ունեմ ու կոչ եմ անում կողմերին բաց չթողնել այդ պահը՝ չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին»,-ասել է Գերմանիայի նախագահը։ Նա նշել է, որ կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն, որպեսզի գործընթացը հասցնեն ավարտին, և համոզված է, որ դա տեղի կունենա։ Շտայնմայերը նաև  կարծում է, որ Ադրբեջանին և Հայաստանին ժամանակ է պետք փոխադարձ վստահությունը վերականգնելու համար։ «Մենք հասկանում ենք, որ փոխվստահությունը վերականգնելու համար ժամանակ և ջանք է պահանջվում: Սա շատ երկար գործընթաց է: Ե՛վ երկրներին, և՛ ժողովուրդներին շատ ժամանակ է պետք։ Հաշտեցման համար ժամանակ կպահանջվի, և մենք չպետք է այն բաց թողնենք»,- ասել է նա։ Հավելենք, որ Հայաստանում գտնվելու ընթացքում Գերմանիայի նախագահը սոցցանցում Արցախի դրոշով հրապարակում էր արել, որն առաջացրել էր Բաքվի դժգոհությունը։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել երկրում Գերմանիայի դեսպանը, նրան խիստ բողոք էր հայտնվել ու հրապարակային ներողություն պահանջ ներկայացվել։ Ադրբեջանական իշխանամերձ աղբյուրներն էլ հայտարարել էին, որ ներողություն չխնդրելու դեպքում Գերմանիայի նախագահի Բաքու այցի նպատակահարմարությունը կասկածի տակ է դրվում։ Ի վերջո, Գերմանիայի նախագահականը ներողություն էր խնդրել։
14:23 - 02 ապրիլի, 2025
Ամենայն Հայոց կաթողիկոսը Գերմանիայի նախագահին խնդրել է Բաքվում բարձրաձայնել հայ ռազմագերիների ազատ արձակման մասին

Ամենայն Հայոց կաթողիկոսը Գերմանիայի նախագահին խնդրել է Բաքվում բարձրաձայնել հայ ռազմագերիների ազատ արձակման մասին

Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ապրիլի 1-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:  Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունել է Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում, և նրա կարևոր ազգապահպան առաքելությունը։  Նորին Սրբությունը նշել է, որ պատմության ընթացքում հայ ազգն իր հավատքի զորությամբ և առ Աստված ապավինությամբ է դիմագրավել նեղություններն ու փորձությունները, Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի նմանությամբ հաղթահարել բազում գողգոթաներ՝ այդ թվում 20-րդ դարասկզբին իր նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Հայոց Հովվապետը հույս է հայտնել, որ նույն հավատքով և ամուր կամքով հայ ժողովուրդը կհաղթահարի վերջին տարիներին հայրենիքին պատուհասած փորձությունները և ներկա ծանր մարտահրավերները։ Նկատի առնելով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է պրն․ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու ԼՂ ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Նորին Սրբության խոսքի համաձայն՝ առկա հարցերի հետևողական բարձրաձայնման շնորհիվ վերջիններիս արդար հանգուցալուծմամբ միայն հնարավոր պիտի լինի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել և ժողովուրդների խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել։ Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ կաթողիկոսին քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար, կարևորել է կրոնների դերակատարությունը ժողովրդների կյանքում խաղաղության և համերաշխության ապահովման գործում։ Պրն․ Շտայնմայերը հավաստիացրել է Հայոց Հայրապետին, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։ Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի հետ միասին Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք է բարձրացրել առ Աստված աշխարհում խաղաղության և մարդկության բարօր ու ապահով կյանքի համար։ Վերջում նախագահը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ուղեկցությամբ շրջել է Մայր Տաճարում, ծանոթացել հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։
10:32 - 02 ապրիլի, 2025
Գերմանիայի նախագահը ժամանել է Բաքու |azatutyun.am|

Գերմանիայի նախագահը ժամանել է Բաքու |azatutyun.am|

azatutyun.am: Բեռլինի և Բաքվի միջև դիվանագիտական սկանդալիֆոնին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնական այցով ապրիլի 1-ին ժամանել է Բաքու։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ օդանավակայանում Գերմանիայի նախագահին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաևը։ Այսօր նախատեսված է Շտայնմայերի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Շտայնմայերը Բաքու է ժամանել Երևանից։ Առաջին անգամ Հայաստան կատարած պաշտոնական այցիժամանակ, Գերմանիայի նախագահը Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակել էր Արցախի դրոշի լուսանկարը՝ գրելով. - «Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքին: Տարածաշրջանը իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանին։ Այնտեղ հիմնականում հայեր են ապրում։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում բազմիցս բախումներ են եղել»։ Պաշտոնական Բաքվի արձագանքը չուշացավ․Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը կանչվեց երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա փոխանցվեց։ Ավելի ուշ «Ազերթաջ»-ը հրապարակեց Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյորտե Դինգերի նամակը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին, որտեղ պետքարտուղարը ներողություն է խնդրել հրապարակման համար՝ նշելով, որ այն տեխնիկական սխալի արդյունք է։ Դինգերը հայտնել է, որ Շտայնմայերի առաջիկա այցը Բաքու նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջև գործընկերությունը և աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղ գործընթացին։
09:50 - 02 ապրիլի, 2025