Գիշերը ժամը 00:50-ին երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Վահան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
comment.count (0)