Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն՝ Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:
«Ճանապարհային դեպարտամենտ»-ից հաղորդում են՝ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
«Արթիկ-Ալագյազ ճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 200 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- հայտնում են գերատեսչությունից։
comment.count (0)