ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սիրո Ամիրխանյանին նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրո Ամիրխանյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,-ասված է որոշման մեջ:
Ամիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը:
ԴԱՀԿ նախկին պետ Արսեն Մնացականյանը Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել էր 2024թ. դեկտեմբերի 5-ին:
comment.count (0)