Ռուսական MASH տելեգրամյան ալիքy հայտնում է, որ ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը ՌԴ-ում ձերբակալվել է:
«Նրան կանգնեցրել են ՃՈ աշխատակիցները նոյեմբերի 19-ի կեսօրին Մոսկվայի Տվերսկայա փողոցում․ «Նրա մոտ փախստականի վկայական է եղել։ Նրա ձերբակալության մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական ապարատին, առաջիկայում Միհրան Պողոսյանին սպասվում է արտահանձնում: Ընդ որում, նախկինում Պողոսյանին արտաքսելու պահանջը ռուսական կողմը մերժել էր»,- նշված է աղբյուրի հաղորդագրությունում։
Գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ չեն մեկնաբանում այդ լուրը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից էլ «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում նշել են՝ այս պահին նման տեղեկություն չունեն, չեն ստացել։
comment.count (0)