Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն չի կարող իրականացվել, եթե տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Կառավարության որոշմամբ 2022 թվականի փետրվար ամսից գործող կարգի համաձայն՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն չի կարող իրականացվել, եթե կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողի որոշմամբ պարտապանի տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Իրենց պատկանող տրանսպորտային միջոցի նկատմամբ առկա հետախուզումը պարզելու համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պատրաստվել է իրազեկող հոլովակ։
18:04 - 04 ապրիլի, 2022