factor.am: Այսօր գիշերը կրակոցներ են հնչել Երևանի Փավստոս Բյուզանդ և Մաշտոց փողոցների խաչմերուկում, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնում են․ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Խոսքն այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի զենք պահելու հանցակազմերի մասին է։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ վարույթի շրջանակներում մեկ անձ՝ հիվանդանոց տեղափոխվածը, ճանաչվել է տուժող։
comment.count (0)