Սյունիքում կրակոցները շարունակվել են. նախօրեին նախարարներ են այցելել գյուղեր, կրակոցների մասին հրապարակած տեսանյութում՝ ոչ մի բառ
 |azatutyun.am|
21:13 - 30 ապրիլի, 2025

Սյունիքում կրակոցները շարունակվել են. նախօրեին նախարարներ են այցելել գյուղեր, կրակոցների մասին հրապարակած տեսանյութում՝ ոչ մի բառ |azatutyun.am|

azatutyun.am: Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից կրակը չի դադարում, ինտեսիվ է հատկապես Սյունիքի մարզի Խնածախ ու Խոզնավար գյուղերում: Ինչպես հաղորդում է «Ազատություն» լրատվամիջոցը՝ տեղի բնակիչները մեկ անգամ չեն ասել, որ ապրում են անորոշության և անապահովության մշտական զգացումով, սահմանամերձ համայնքներում վախենում են զբաղվել անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ:

Երեկ տարածքային կառավարման ու էկոնոմիկայի նախարարներ Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն են այցելել Սյունիքի մարզի Խնածախ, Վաղատուր և Խոզնավար բնակավայրեր, գիշերել են Խնածախում: Էկոնոմիկայի նախարարի տարածած տեսանյութում բառ չկա կրակոցների մասին, բնակիչների հետ խոսել են ջրից, ճանապարհից, գյուղատնտեսությունից:

«Քննարկել ենք նրանց հուզող բոլոր հարցերը, գյուղում բավականին շատ աշխատանքներ կան կատարված, բայց միևնույն ժամանակ դեռ հսկայական աշխատանք կա, որ պետք է արվի: Ուրախությամբ պետք է նշեմ, որ հենց այս պահին ջրագծի կառուցման պրոցեսի մեջ ենք, նոր ճանապարհ է կառուցվում, ճանապարհ է հիմնանորոգվում», - նշել է նա:

Էկոնոմիկայի նախարարությունից հավելյալ ճշտեցինք՝ Խնածախում գիշերած նախարարը լսե՞լ է կրակոցի ձայներ: «Հրադադարի խախտման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է նախարարության լիազորություններից։ Դիմեք Պաշտպանության նախարարություն», - պատասխանեցին գերատեսչությունից։

Այցը, սակայն, նախարարին ուրախացրել էր, քանի որ «խնածախցիները, խոզնավարցիները շատ ամուր են, կպած են իրենց հողին»:

«Իրենք ամենալավն ու ամենաշատն են գիտակցում խաղաղության գինն ու խաղաղության օրակարգին շատ մեծ աջակցություն են ցույց տալիս»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել