factor.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առաջիկա օրերին Վրաստանի փոխվարչապետի հետ է հանդիպելու։ Ինչպես հաղորդում է Factor.am-ը հայտնել է նախարար Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են Վրաստանում շուրջ 15 օր ստուգումների ենթարկվում Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակը։
«Իմ և Վրաստանի փոխվարչապետի հանդիպման օրակարգային հարցերի թվում նաև դա է, աշխատանքային քննարկում ենք ունենալու։ Այն ինչի մասին բողոքում են տնտեսվարողները, նախկինում նման բան չի եղել, դրա համար մենք հիմա աշխատում ենք հասկանանք՝ ինչն է պատճառը»,- ասաց Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ խնդիրները հնարավոր է լուծել աշխատանքայիվն քննարկումների շրջանակներում։
Ավելի վաղ, ինչպես հաղորդում է Factor.am լրատվամիջոցը, նման ահազանգով երեկ դիմել էին լրատվամիջոցին արտահանող ընկերությունների վարորդները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)