Վանաձորում հրդեհ է բռնկվել բեռնատարի բեռնախցիկում
16:34 - 09 մայիսի, 2025

Վանաձորում հրդեհ է բռնկվել բեռնատարի բեռնախցիկում

Մայիսի 9-ին, ժամը 12:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 21 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Renault» մակնիշի բեռնատարի բեռնախցիկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։25-ին։ Բեռնախցիկում մասամբ այրվել է խոհանոցային պարագաներով մոտ 100 արկղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել