azatutyun.am: Ռուսաստանցի հայտնի իրավապաշտպան, ընտրությունների դիտարկմամբ զբաղվող «Գոլոս» կազմակերպության ղեկավար Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։ Մոսկովյան դատարանը նրան մեղավոր է ճանաչել «անցանկալի կազմակերպության» հետ համագործակցության համար։
Ռուսաստանի դատախազությունը պնդում է, որ Մելքոնյանցի ղեկավարած կառույցը համագործակցել է Չեռնոգորիայում գրանցված «Ընտրությունների դիտորդական կազմակերպությունների եվրոպական ցանց» (ENEMO) կազմակերպության հետ, որը պաշտոնական Մոսկվան անցանկալի կազմակերպություն է ճանաչել։
Մելքոնյանցն իրեն ներկայացվող մեղադրանքը չի ընդունել՝ նշելով, որ «Գոլոս»-ը եվրոպական ցանցի հետ համագործակցությունը դադարեցրել է, երբ Ռուսաստանի արդարադատության նախարարությունն այն ընդգրկել է «անցանկալի կազմակերպությունների» ցանկում։
comment.count (0)