Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը՝ ՄԻՊ ուշադրության ներքո
09:57 - 05 հունիսի, 2025

Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը՝ ՄԻՊ ուշադրության ներքո

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է՝ Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ զորակոչին առնչվող հարցերով Պաշտպանի աջակցությունը կարող եք ստանալ՝ զանգարահելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։

Պաշտպանին կարող եք դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել