Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ հունիսի 27-ին տարբեր վայրերից ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից:
Այցի արդյունքները կամփոփվեն, գրավոր պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից և ըստ անհրաժեշտության` ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային։
Ավելի վաղ ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ՔԿ դիմաց հավաքված քաղաքացիներին:
Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, որ քաղաքացիներին բերման են ենթարկում այսօր հարուցված վարույթի շրջանակում՝ արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
comment.count (0)