factor.am: Ադրբեջանական անկախ AbzasMedia գործով Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է դատավճիռները։Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքըզին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն դատապարտվել են 9 տարվա ազատազրկման, լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան՝ 8 տարվա, իսկ Abzas Media-ի համակարգող Մուհամմադ Կեկալովը՝ 7 տարի 6 ամսվա ազատազրկման։
Նրանց մեղադրանք էր առաջադրված մի քանի հոդվածներով, այդ թվում՝ մաքսանենգության։ Լրագրողները չէին ընդունում մեղադրանքները և նշում, որ պատժվում են կոռուպցիոն հետաքննությունների և մասնագիտական գործունեության համար։
Abzas Media-ն հիմնականում զբաղվում է Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործարքների հետաքննությամբ։
Հավելենք, որ 2023 թվականի նոյեմբերի 20-ից ի վեր Ադրբեջանում ձերբակալվել է AbzasMedia-ի 6 աշխատակից, որոնք ներգրավված են կոռուպցիային վերաբերող հետաքննություններում։ Անցյալ տարվա մայիսին նույն գործով ձերբակալվել էր Ֆարիդ Մեհրալիզադեն։ Սկզբում բոլորին մեղադրում էին մաքսանենգության մեջ։ 2024 թվականի օգոստոսին AbzasMedia-ի գործով մեղադրանքները խստացվեցին։
Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կարծում են, որ ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն և կոչ են անում ազատ արձակել լրագրողներին ու հանել նրանց առաջադրված բոլոր մեղադրանքները։
ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս Մաքգովերն ավելի վաղ նամակ էր գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և խոր մտահոգություն հայտնել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող և տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեի կալանքի վերաբերյալ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)