«Դա կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություններ կունենանք». ՀԾԿՀ նախագահը՝ գազի սակագնի փոփոխման մասին |news.am|
11:45 - 24 հոկտեմբերի, 2019

«Դա կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություններ կունենանք». ՀԾԿՀ նախագահը՝ գազի սակագնի փոփոխման մասին |news.am|

news.am։ Գազի սակագնի փոփոխության հայտը ներկայացնելուց հետո Հանրային ծառայությունների կարգավարող հանձնաժողովն ունի 80 աշխատանքային օր հայտը նայելու համար, այնուհետեւ նոր սակագինը ուժի մեջ է մտնում դրանից 30 օր հետո: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Հարցին, ասինքն հնարավոր չէ՞, որ այս տարի գազի գինը բարձրանա, նա պատասխանեց. «Դա կախված է, թե ինչ պայմանավորվածություններ կունենանք: Համենայնդեպս, մենք բանակցում ենք ավելի երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու համար: Եթե պետք է գնանք մեկ տարվա սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրության արդյունքում: Քանի որ արդեն նոյեմբերն է մոտենում, այս տարի չենք կարող նոր գին ունենալ»:

Բաղրամյանը նշեց, որ բանակցություններում խոսքը 5-10 տարի ժամկետի մասին է:

Հարցին, թե ի՞նչ կտա այս նոր ենթակայանը, արդյոք դա կազդի սակագնի վրա, նա պատասխանեց. «Կոնկրետ այս էլեկտրակայանը Բարձրաոլտ էլեկտրացանցերի ենթակայան է, որը վերազինվում է: ԲԷՑ-ում ենթակայանները հիմնականում վերազինվում են դոնոր բանկերի, պետության երաշխիքով վերցրած վարկերով է արվում: Կառուցվում են եւս երկու ենթակայաններ. Մեկը կառուցվում է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի ընդհանուր ծրագրի շրջանակներում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել