Բաղդադում ցույց է անցկացվում ամերիկյան ներկայության դեմ. Al-Sumaria |armenpress.am|
08:33 - 24 հունվարի, 2020

Բաղդադում ցույց է անցկացվում ամերիկյան ներկայության դեմ. Al-Sumaria |armenpress.am|

armenpress.am: Հունվարի 24-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ցույց Է անցկացվում ամերիկյան ներկայության դեմ: Այդ մասին հայտնել Է Al-Sumaria հեռուստաալիքը, տեղեկացնում Է: Հեռուստաալիքի հաղորդագրության համաձայն, բազմամարդ ցույցն սկսվել Է հունվարի 24-ի առավոտյան Բաղդադի կենտրոնի ալ-Ջադրիա շրջանում:

Նշվում Է, որ ցուցարարները, որոնք բողոքում են Իրաքի տարածքում ամերիկյան ներկայության դեմ, տանում են Իրաքի դրոշները եւ վանկարկում են հայրենասիրական կարգախոսներ: Հեռուստաալիքն ընդգծում Է, որ ավելի վաղ ազդեցիկ շիա քաղաքական գործիչ եւ կրոնական առաջնորդ Մուքթադա աս-Սադրը, որը «Սայրուն» դաշինքի ղեկավարներից մեկն Է Իրաքի խորհրդարանում, մարդկանց հորդորել Է դուրս գալ խաղաղ ցույցի՝ պահանջելով վերջ դնել ամերիկյան զինված ուժերի ներկայությանը երկրում: Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ի արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ քվեարկել Է երկրի տարածքից օտարերկրյա զորքերը դուրս բերելու օգտին, ինչպես նաեւ հանդես Է եկել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միջազգային կոալիցիոն ուժերի հետ համագործակցությունը դադարեցնելու պահանջով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել