shantnews.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օտարերկրյա դաշնակիցներին, այդ թվում՝ Ուկրաինային օգնության մասին օրենքը։ Այս մասին նա հայտարարել է հեռուստաուղերձում։
«Ես հենց նոր ստորագրեցի ազգային անվտանգության օրինագիծը, որն ընդունվեց Ներկայացուցիչների պալատում հանգստյան օրերին և երեկ հաստատվեց Սենատի կողմից, որը կդարձնի Ամերիկան և աշխարհն ավելի անվտանգ և կշարունակի Ամերիկայի առաջնորդությունն աշխարհում», – ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Նրա խոսքով՝ ֆինանսավորման նոր փաթեթը կենսական աջակցություն է տրամադրում Վաշինգտոնի գործընկերներին։
comment.count (0)