Վերջերս խնդրահարույց դարձած ծննդատների թեմայի մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ ասաց․
«Քաջարանից կապան ճանապարհը 20 կիլոմետր է։ Երևան քաղաքի մեջ, երբ մարդիկ գնում են ծննդատուն, շատ հաճախ 20 կմ-ից ավեի ճանապարհ են կտրում։ Շատերը կան, որ, օրինակ, ապրում են Քանաքեռ-Զեյթունում, բայց նախընտրում են, որ ծննդկանը ծննդաբերի Էրեբունի հիվանդանոցում, Սուրբ Աստվածածին հիվանդանոցում և այլն։
Անդրադառնամ նաև Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժին, որտեղ նշվում էր, որ Տավուշի Ոսկեպար գյուղից գալիս են Աչաջուր գյուղի ծննդատուն։ Ոսկեպարից Աչաջուր 25 կիլոմետր է, իսկ Ոսկեպարից Նոյեմբերյան, որտեղ շատ ավելի լավ պայմաններում գտվող ծննդատուն կա, ընդամենը 19 կիլոմետր է։ Նոյեմբերյանի ծննդատունը փակված չէ։ Ինչո՞ւ է ծննդկանը որոշել գնալ երկար ճանապարհը։
Վերջերս Ազգային ժողովում ասացի, որ մենք լրիվ օրինական ճանապարհով միլիարդավոր դրամներ մսխում ենք ուղղակի, որովհետև, երբ կարող ենք ունենալ ֆինանսավորվող մի օբյեկտ, պահում ենք ֆինանսավորվող 3 օբյեկտ։ Այսինքն պահում ենք՝ 3 տնօրեն, 3 հաշվապահ, 3 տնօրենի տեղակալ, 3 շենք, 3-ի կոմունալ վարձեր և այլն։ Եկեք անենք, եթե դրա անհրաժեշտությունը ունի մեր երկիրը։ Ինչպես է երևում, որ չունի, եթե Քաջարանի ծննդատանը տարեկան ընդունվում է 40 ծնունդ և նույնիսկ Քաջարանի ծննդկանները նախընտրում են գալ Կապանում ծննդաբերել։ Մենք պետք է հասկանանք՝ ավելի լավ է այդ միջոցները կենտրոնացնել պոպուլյար ծննդատները զարգացնելու համար։ Խոսքը պետական միջոցների արդյունավետ կիրառման մասին է»։
Լրագրողի հակադարձմանը, որ մեծ գումարներ են ծախսվում նաև շտապօգնության ուղղաթիռի գործածման համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․
«Մենք թանկի ու էժանի հարց չենք դնում։ Մենք ասում ենք՝ թող թանկ լինի մեր ծառայությունը, բայց լինի որակյալ։ Մենք կարող ենք հանրապետության բոլոր բնակավայրերում ստեղծել ծննդատներ, որտեղ ոչ մի սարքավորում չի լինի։
Դա կլինի ավելի էժան, մենք չենք ասում , որ պետք ա լինի էժան ասում ենք, որ պետք է լինի բարձր մակարդակի էֆեկտիվ և արդյունավետ։ Այդ 29 կիլոմետրը Կապանում կիլոմետր է, Երևանում կիլոմետր չէ։ Ընդ որում, այդ ծառայությունները պետությունն իրականացնում է 100 տոկոս, ամբողջովին անվճար։ Այսինքն մենք այսպես, թե այնպես ծննդկանի համար նույն գումարն ենք ծախսում անկախ նրանից՝ նա Գյումրիում է, Իջանում, թե Քաջարանում։
Առավել ևս բարդ ծննդալուծումների դեպքում, եթե Աչաջրի ծննդատանը, երբ լինի նման դեպք չեն կարողանալու իրենք լուծել, որովետև չունեն վիրահատարան։ Կանչելու են ավիացիան, շտապ օգնությունը։ Մենք էլ ասում ենք՝ մարդուն ռիսկի չենթարկենք։ Մենք միանգամից ասում ենք այս ծննդատները խնայված գումարներով գումարներով ուժեղացնենք, վերազինենք։ Սա քմահաճույք չէ։ Որոշ մարդիկ ելույթ են ունենում, ասում են ազգադավ քաղաքականություն է վարում կառավարությունը, ծննդատներ է փակում։ Մեր երկրի ամենամեծ խնդիրրը սա է, որ չիմացությամբ, սակավագիտությամբ արվում են հետևություններ։ Բողոքի ցույցի մասին ռեպորտաժը տեսա։ Ծննդատան աշխատողները իրենց աշխատանքային խալաթներով ու կոշիկերով իջել էին փողոց, հարցազրույց էին տալիս և այդ նույն հագուստով հետ են գնացել հիվանդանոց։
Վարչապետը նշեց, որ 2020 թվականին 700 միլիոն դրամով ավելացվել է ծննդօգնության բյուջեն։
«Կառավարությունն ամեն ինչ անում է, որ պետական աջակցությունը իսկապես լինի անվճար։ Ես երաշխավորում եմ, որ եթե այդ երևույթները կան՝ հազար դրամ գրպանս դիր և այլն, դրանք պետք է վերանան։ Այդ երևույթները այդ կարգի բժշկական հաստատություններում են, որտեղ ժամանակակից պահանջներին համապատսախան աշխատելու կուլտուրան ներդրված չէ, և սա երևում է վիզուալ։ Հենց այն որ կարող են աշխատանքային հագուստով գնալ փողոց և նույն հագուստով գնալ, ծնունդ ընդունել»,- եզրափակեց վարչապետը։
։
comment.count (0)