ՀՀ-ում 6 հոսպիտալացվածների մոտ կորոնավիրուսի հետազոտության թեստը բացասական է եղել
07:16 - 04 փետրվարի, 2020

ՀՀ-ում 6 հոսպիտալացվածների մոտ կորոնավիրուսի հետազոտության թեստը բացասական է եղել

ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Այս պահին հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:

Ելնելով նշվածից առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել