Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ռումինական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
05:40 - 31 հունվարի, 2020

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ռումինական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական, ռազմաօդային և ռազմածովային կցորդ, գնդապետ Վասիլի-Միրչա Ժուգուրանուին /նստավայրը ք.Թբիլիսի/` Հայաստանում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Ժուգուրանուին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ռումինական համագործակցությանը և դրա զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը գոհունակությամբ նշել է, որ 2019 թվականին վերականգնված ամենամյա պլանավորման ձևաչափով երկկողմ համագործակացությունն այս տարի շարունակվում է, նախատեսվում է ընդլայնել իրականացվող միջոցառումների շրջանակը:

Դեսպան Իոնեսկուն ևս կարևորել է համագործակցությունը և հաստատել ռումինական կողմի աջակցությունը համագործակցության զարգացման ջանքերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել