Հարյուրից ավելի բժիշկներ Լոնդոնին կոչ են արել դադարեցնել Ասանժի խոշտանգումները |armenpress.am|
15:10 - 18 փետրվարի, 2020

Հարյուրից ավելի բժիշկներ Լոնդոնին կոչ են արել դադարեցնել Ասանժի խոշտանգումները |armenpress.am|

armenpress.am: Ավելի քան հարյուր բժիշկներ ամբողջ աշխարհից Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ են արել վերջ դնել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի տառապանքներին եւ նրան որակյալ բժշկական օգնության հնարավորություն ընձեռել: 18 երկրներից 117 բժիշկների ստորագրություններով համապատասխան հանրագիրը հրապարակված Է բրիտանական The Lancet բժշկական հանդեսում։

Բժիշկների կոլեկտիվ ուղերձում դատապարտվում Է Ասանժին որակյալ բժշկական օգնություն ստանալու իրավունքից զրկելը եւ «նրա նկատմամբ (հոգեբանական) խոշտանգումների գործադրումը», ինչն անցյալ տարի հավաստել Է խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը: Բժիշկները համաշխարհային հանրությանը նախազգուշացրել են «վտանգավոր նախադեպի ստեղծման մասին, երբ բժշկական մասնագիտությամբ կարելի Է մեքենայություններ անել որպես քաղաքական գործիք»: «Մենք կառավարությանը կոչ ենք անում վերջ դնել Ասանժի խոշտանգումներին եւ նրա համար ապահովել, քանի դեռ շատ ուշ չԷ, մատչելիներից լավագույն բժշկական սպասարկման հնարավորությունը»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել