Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Իսրայելին կոչ են արել թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազա |1lurer.am|

Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Իսրայելին կոչ են արել թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազա |1lurer.am|

1lurer.am: Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել Իսրայելին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել տարածաշրջան: Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած համատեղ հայտարարությամբ կողմերը սպառնացել են Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել: «Մենք վճռականորեն դեմ ենք Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնմանը։ Հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը թույլ կտա բազային քանակի սնունդ մատակարարել Գազա, բացարձակ անբավարար է: Կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլատրել մարդասիրական օգնության տեղափոխումը Գազա»,- ասված է ուղերձում։ Երկրները նաև ՀԱՄԱՍ-ին կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած պատանդներին, որոնց նրանք պահում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից: Գազայում Իսրայելի կողմից ցամաքային գործողությունների ընդլայնման ֆոնին ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը նախօրեին հայտարարել է, որ բանակցություններ է վարում Իսրայելի հետ Գազա մարդասիրական բեռների մատակարարումները վերսկսելու վերաբերյալ: «Իսրայելի իշխանությունները դիմել են մեզ՝ խնդրելով վերսկսել օգնության մատակարարումները սահմանափակ ծավալներով, և այժմ մենք նրանց հետ քննարկում ենք, թե ինչպես դա տեղի կունենա՝ հաշվի առնելով առկա պայմանները»,- ասված է հայտարարության մեջ:
12:40 - 20 մայիսի, 2025
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել մաքսատուրքերի շուրջ. Թրամփ
 |1lurer.am|

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել մաքսատուրքերի շուրջ. Թրամփ |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Վաշինգտոնի սահմանած մաքսատուրքերի շուրջ՝ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Միացյալ Թագավորության հետ համաձայնագիրն ամբողջական և համապարփակ փաստաթուղթ է, որը կամրապնդի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության հարաբերությունները: Հաշվի առնելով մեր վաղեմի պատմությունն ու միմյանց հանդեպ նվիրվածությունը՝ մեզ համար մեծ պատիվ է առաջին համաձայնագիրը կնքել հենց Միացյալ Թագավորության հետ: Դրան կհաջորդեն բազմաթիվ այլ գործարքներ, որոնք բանակցությունների լուրջ փուլում են»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։ Ըստ Reuters-ի՝ համաձայնագրի նախագծի համաձայն՝ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան պարտավորվում են փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը: Ամերիկյան կողմը նաև համաձայնել է նվազեցնել բրիտանական արտադրության ավտոմեքենաների, պողպատի և ալյումինի 25 տոկոս մաքսատուրքը: Փոխարենը Լոնդոնը կարող է նվազեցնել ամերիկյան ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերը, ինչպես նաև առցանց առևտրի լրացուցիչ հարկերը:Լուսանկարը՝ Քևին Լամարկ/Փուլ/AP։
20:02 - 08 մայիսի, 2025
Ուկրաինայի հարցով Լոնդոնում հանդիպումը չեղարկվել է
 |azatutyun.am|

Ուկրաինայի հարցով Լոնդոնում հանդիպումը չեղարկվել է |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինական պատերազմը դադարեցնելու օրակարգով այսօր Լոնդոնում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է: Հայտարարությունը տարածվել է բանակցությունների մեկնարկից բառացիորեն մի քանի ժամ առաջ՝ Ուկրաինայի արտգործնախարարի ժամանումից հետո, ով ևս պետք է մասնակցեր հանդիպմանը։ Կողմերը միաժամանակ հայտարարել են, որ քննարկումները կշարունակվեն ավելի ցածր մակարդակով: «Մենք դա դիտարկում ենք որպես ուկրաինացիների վրա ճնշման հավելյալ փորձ»,- «Ազատությանն» ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը՝ անանունության պայմանով, հավելելով՝ դրանով Վաշինգտոնն ակնարկում է՝ «կա՛մ համաձայնում եք մեր առաջարկին, կա՛մ մենք դուրս ենք գալիս բանակցություններից»։Ըստ ամերիկյան Axios-ի՝ Վաշինգտոնը օրեր առաջ Փարիզում կայացած հանդիպմանը կարգավորման ծրագիր է ներկայացրել, որով հրադադարի շրջանակում Ուկրաինան պետք է Ռուսաստանի մաս ճանաչի գրավված տարածքները, այդ թվում՝ Ղրիմը: Առավել մանրամասն՝ այստեղ
14:53 - 23 ապրիլի, 2025
Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, ԵՄ երկրներն արձագանքել են Թրամփի սահմանած մաքսատուրքերին |armenpress.am|

Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, ԵՄ երկրներն արձագանքել են Թրամփի սահմանած մաքսատուրքերին |armenpress.am|

armenpress.am: Մի շարք երկրներ արձագանքել են ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 2-ին հայտարարված մաքսատուրքերին։ Կանադայի վարչապետ Մարկ Քառնին հայտարարել է, որ մաքսատուրքերը հիմնավորապես կփոխեն միջազգային առևտրային համակարգը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Նախագահ Թրամփը հենց նոր հայտարարեց այն միջոցների մասին, որոնք հիմնավորապես կփոխեն միջազգային առևտրային համակարգը։ Մենք պատրաստվում ենք այս մաքսատուրքերի դեմ պայքարել հակամիջոցների օգնությամբ: Մենք պատրաստվում ենք պաշտպանել մեր աշխատողներին», - ասել է Քառնին։  Մինչդեռ Մեծ Բրիտանիայի առևտրի և ձեռնարկատիրության նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի հետամուտ լինել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կնքմանը։ «Ոչ ոք չի ցանկանում առևտրային պատերազմ, և մենք առաջվա պես մտադիր ենք համաձայնագիր կնքել.... Կառավարությունն անհրաժեշտ ամեն բան կանի Մեծ Բրիտանիայի ազգային շահերը պաշտպանելու համար», - ասել է Ռեյնոլդսը: Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը կարծում է, որ ոչ ոք չի շահի սահմանված մաքսատուրքերից։ «Եվրոպան միասնական կլինի, Եվրոպան վճռական և համաչափ պատասխաններ կտա», - հայտնել է նա սոցցանցերում։ Իսկ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Դոնալդ Թրամփի կողմից սահմանած մաքսատուրքերը համարել է «սխալ»։ Նրա կարծիքով՝ դրանք օգուտ չեն բերի ԱՄՆ-ին։ Թրամփի սահմանած մաքսատուրքերին արձագանքել են Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Նորվեգիայի առևտրի և արդյունաբերության նախարար Սեսիլի Միրսեթը, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը: Նոր Զելանդիայի առևտրի նախարար Թոդ Մաքքլայնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մաքսատուրքերը կազդեն երկրի արտահանողների վրա, որոնցից ոմանք կարող են ուշադրություն դարձնել այլ շուկաների: Միևնույն ժամանակ նա ասել է, որ Նոր Զելանդիան չի պատրաստվում պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ։ «Դա կհանգեցնի նորզելանդական սպառողների համար գների բարձրացման և դա կհանգեցնի ինֆլյացիայի», - նշել է նա: Մեքսիկայի վարչապետ Կլաուդիա Շեյնբաումը խոստացել է Թրամփի սահմանած մաքսատուրքերին պատասխանել ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 14:00-ին:  Իսկ Պեկինը դեմ է հանդես եկել ներմուծվող չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը և հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի։ Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է, որ 10% բազային մաքսատուրքեր է սահմանում Միացյալ Նահանգներ ներկրվող բոլոր ապրանքների համար և ավելի բարձր մաքսատուրքեր՝ երկրի տասնյակ խոշորագույն առևտրային գործընկերների համար։   
14:32 - 03 ապրիլի, 2025
Բրիտանացի մի խումբ պատգամավորներ ՄԹ կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Բաքվի վրա հայ գերիներին ազատ արձակելու հարցով |armenpress.am|

Բրիտանացի մի խումբ պատգամավորներ ՄԹ կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Բաքվի վրա հայ գերիներին ազատ արձակելու հարցով |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի կառավարությանն ուղղված նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքը և դատավարություններն ու Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։   Նամակն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական բարեկամական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենի, խմբի փոխնախագահներ՝ Ջոն Ուիթինգդեյլի, Կրիս Լոունի և Լորդ Մարկ Մաքինսի կողմից, ինչ մասին Ջեսիկա Մորդենը նշել է X-ի իր միկրոբլոգում՝ կից տարածելով նաև համապատասխան նամակը։  Նամակի հեղինակները մեջբերել են ճշմարտության և արդարադատության կենտրոնի հաղորդագրությունը, որում նշվել էր, որ Բաքվում պահվող և ապօրինի ու շինծու դատական գործընթացների միջով անցնող հայ գերիներին ստիպում են կեղծ խոստովանություններ անել։  Պատգամավորներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության ներկայացուցիչները կալանավորվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակման և երկրամասից շուրջ 120 հազար հայերի բռնի տեղահանումից հետո։   «Մեծ մտահոգություն կա, այդ թվում՝ բանտարկյալների հարազատներից և Մեծ Բրիտանիայի հայկական սփյուռքից եկող լուրերի առնչությամբ՝ կապված բանտարկյալների անկախ իրավական աջակցության բացակայության, ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատավարություններին հետևելու արգելքի հետ։ Մենք նաև ահազանգ ենք հնչեցնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրամանով Բաքվում BBC News Azerbaijan-ի և «Ամերիկայի ձայն-»ի գործունեության դադարեցման մասին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման, ինչպես նաև ՄԱԿ-ի բազմաթիվ գործակալությունների երկրից արտաքսելու մասին հաղորդվող սպառնալիքների վերաբերյալ։   Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:07 - 02 ապրիլի, 2025
Միացյալ Թագավորությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել խաղաղության համաձայնագիրը |armenpress.am|

Միացյալ Թագավորությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել խաղաղության համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Թագավորության պատվիրակության փոխդեսպան Դեյդր Բրաունը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ և կողմերին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել այն։ Այս մասին նշված է Միացյալ Թագավորության կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։   «Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Սա պատմական պահ է, և մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ստորագրել համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ։ Այս խաղաղության համաձայնագրի վերջնականացումը լավագույն ճանապարհն է կայուն խաղաղության հասնելու և ամբողջ Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման համար: Դա ճանապարհ կբացի առևտրի աճի և բարգավաճման համար ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև նրանց հարևանների համար»,-նշված է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նաև կոչ է արվում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը խաթարում է խաղաղության հեռանկարները։  «Հակամարտության վերադարձը ողբերգություն կլինի և տարիներով հետ կտանի տարածաշրջանում խաղաղության առաջընթացը»,-ասված է հայտարարության մեջ:  Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Միացյալ Թագավորությունն իր միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է աջակցել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն ապահովելու բոլոր ջանքերին։ Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
18:01 - 27 մարտի, 2025
Արարատ Միրզոյանը և ՄԹ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Արարատ Միրզոյանը և ՄԹ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։   Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը և համաձայնեցված տեքստով ստորագրման՝ ՀՀ առաջարկը։   Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Դեյվիդ Լամմիին համաձայնագրի հնարավորիս սեղմ ժամկետներում կնքման և տարածաշրջանում խաղաղության հաստաման հարցում ՄԹ կողմից արտահայտված հստակ դիրքորոշման համար։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքների առնչությամբ նախարար Միրզոյանը վկայակոչել է ՀՀ կողմից ներկայացված՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որի վերաբերյալ չի ստացվել ադրբեջանական կողմի դրական արձագանքը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կողմից ներկայացված այս և մյուս՝ մասնավորապես հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ առաջարկները կարող են լուրջ հիմք լինել փոխվստահության ձևավորման և կայունության ապահովման համար։   ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լամմին մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։   Մասնավորապես, նախարար Միրզոյանը ներկայացրել է COP17 համաժողովը Հայաստանում անցկացնելու ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներն՝ ընդգծելով այս ուղղությամբ ՄԹ հետ սերտ համագործակցության կարևորությունը։
21:20 - 21 մարտի, 2025
Բայրամովը կրկին խաղաղության պայմանագրի կնքման պայմաններն է հնչեցրել՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում

 |factor.am|

Բայրամովը կրկին խաղաղության պայմանագրի կնքման պայմաններն է հնչեցրել՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում |factor.am|

factor.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների համագործակցության հարցեր, տարածաշրջանային ներկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի վիճակը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի և խաղաղության գործընթացի մասին՝ Բայրամովը հայտարարել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին՝ այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարել՝ իբր, «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար»։ Նաև ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ համապատասխան կառույցների վերացման անհրաժեշտությունը։ Նախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
18:28 - 19 մարտի, 2025
ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի մշտական քարտուղարին

ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի մշտական քարտուղարին

Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի մշտական քարտուղար Օլիվեր Ռոբբինսի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվականից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը: Դավիթ Կարապետյանն ու Օլիվեր Ռոբբինսը մտքեր են փոխանակել երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության շուրջ։ Գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերը, ընդգծելով երկխոսության և փոխադարձ վստահության անհրաժեշտությունը։
17:45 - 14 մարտի, 2025
Մոսկվան բրիտանացի երկու դիվանագետների մեղադրում է «դիվերսիոն հետախուզական աշխատանքի մեջ»․ նրանց վտարում են ՌԴ-ից |factor.am|

Մոսկվան բրիտանացի երկու դիվանագետների մեղադրում է «դիվերսիոն հետախուզական աշխատանքի մեջ»․ նրանց վտարում են ՌԴ-ից |factor.am|

factor.am: Մոսկվան բրիտանացի երկու դիվանագետների զրկել է Ռուսաստանում հավատարմագրումից, նրանք երկու շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկիրը։ Այս մասին հայտնում է ՌԴ Ավտանգության դաշնային ծառայությունը, գրում է Meduza-ն։ Նշվում է, որ նրանք Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Ալկեշ Օդեդրան և դեսպանատան քաղաքական բաժնի առաջին քարտուղար Թաբասում Ռաշդիի ամուսինը՝ Մայքլ Սքիներն են։ Ըստ ռուսական հատուկ ծառայության՝ Ռուսաստան մուտք գործելու թույլտվություն ստանալիս նրանք «դիտավորյալ կեղծ տեղեկություններ են տրամադրել՝ դրանով իսկ խախտելով ռուսական օրենքը»։ Բացի այդ, ԱԴԾ-ն հայտարարել է, որ հայտնաբերել է «հետախուզական և դիվերսիոն աշխատանքի նշաններ նշված դիվանագետների կողմից, որոնք սպառնում են Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը»: Արդյունքում, ՌԴ ԱԳՆ-ն որոշել է զրկել նրանց հավատարմագրումից և երկու շաբաթ է տվել երկիրը լքելու համար։ ԱԴԾ-ն այլ մանրամասներ չի հայտնում։ Բացի այդ, Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ «Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ հետախուզական գործունեության նշանների համար հավատարմագրման չեղարկման հետ կապված»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել դիվանագետների արտաքսումը։
14:02 - 10 մարտի, 2025
Պաղեստինի դրոշով ակտիվիստը 16 ժամ է անցկացրել Բիգ Բեն-ի վրա
 |azatutyun.am|

Պաղեստինի դրոշով ակտիվիստը 16 ժամ է անցկացրել Բիգ Բեն-ի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Լոնդոնում Պաղեստինի դրոշով ակտիվիստը բարձրացել է Վեսթմինսթերյան պալատի ժամացույցի աշտարակի՝ Բիգ Բենի վրա, նրան այնտեղից հեռացրել են միայն 16 ժամ անց: Ինչպես գրում է The Independent-ը, փրկարարները երեք անգամ բանակցել են հրշեջ վերելակից և խնդրել ակտիվիստին իջնել, սակայն նա հրաժարվել է՝ ասելով, որ դա կանի միայն իր պայմաններով: Նա նաև սպառնացել է ավելի վեր բարձրանալ, եթե իրեն մոտենան։ Ակտիվիստը եթեր է վարել Instagram-ում, որտեղ ասել է, որ բողոքում է «ոստիկանական բռնաճնշումների և պետական բռնության դեմ»։ Նա իր արարքը բացատրել է բողոքի ցույցով՝ Բիգ Բենն անվանելով այսպես կոչված՝ «ժողովրդավարության կենտրոն» Մեծ Բրիտանիայում: Ակտիվիստը Բիգ Բեն է բարձրացել մարտի 8-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, նրան այնտեղից իջեցրել են կեսգիշերին, իսկ հետո ձերբակալել։ Միջադեպի պատճառով փակվել է Վեսթմինսթերյան կամուրջը, ինչպես նաև չեղարկվել են բոլոր էքսկուրսիաները խորհրդարանի տարածքում։ «Ազատություն Պաղեստինին» և «դու հերոս ես» կարգախոսներով մի խումբ մարդիկ են հավաքվել Բիգ Բենի դիմաց այս ընթացքում:Լուսանկարը՝ Ջեֆ Մուր/AP
19:08 - 09 մարտի, 2025
Զելենսկին հանդիպել է Չարլզ երրորդի հետ

Զելենսկին հանդիպել է Չարլզ երրորդի հետ

Լոնդոնում կիրակի օրը Կանադայի և եվրոպական մի շարք երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ երրորդի հետ: Չարլզ երրորդը Զելենսկուն ընդունել է Նորֆոլքի Սանդրինգհեմ թագավորական կալվածքում, ուր Ուկրաինայի նախագահը ժամանել է ուղղաթիռով Լոնդոնի գագաթնաժողովից հետո։ Թե կոնկրետ ինչ են քննարկել Մեծ Բրիտանիայի թագավորն ու Ուկրաինայի նախագահը, դեռևս հայտնի չէ։ Նախքան հանդիպումը, լրագրողների հետ հանդիպմանն, Ուկրաինայի նախագահն ասել է, որ ցանկանում է, որ «ուկրաինական դիրքորոշումը լսելի լինի»։ Նա հավելել է, որ Կիևը դեռ պատրաստ է Վաշինգտոնի հետ հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ գործարք կնքել՝ չնայած ուրբաթ օրը Օվալաձև սենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած թեժ քննարկմանը։  
10:25 - 03 մարտի, 2025
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի վրա
 |azatutyun.am|

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի վրա և այն կներկայացնեն Դոնալդ Թրամփին, կիրակի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: Նա հույս ունի, որ եվրոպական «ցանկացողների կոալիցիան» կմիավորվի Կիևին աջակցելու համար, ապա հավելել, որ ցանկացած հրադադար պետք է աջակցի Միացյալ Նահանգները՝ կանխելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նոր ներխուժումը Ուկրաինա: «Մենք նախագահ Մակրոնի հետ աշխատում ենք այս ծրագրի վրա, որն այնուհետև կքննարկենք ԱՄՆ-ի հետ», - ասել է Սթարմերը: Նա կրկնել է իր պնդումը, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրը կաշխատի միայն այն դեպքում, եթե հնարավոր Եվրոպական խաղաղապահ ուժերը անվտանգության երաշխիքներ ստանան Միացյալ Նահանգներից:Լուսանկարը՝ Փիթեր Նիքոլս/Getty Images
16:02 - 02 մարտի, 2025