Դիզվառելիքի գործով Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են |armtimes.com|
16:28 - 18 փետրվարի, 2020

Դիզվառելիքի գործով Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են |armtimes.com|

armtimes.com: «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը դիզվառելիքի գործով նախաքննության փուլում առերեսվել են:

Այս մասին դատարանում ասաց Բեգլարյանի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը՝ նշելով, որ Կարապետյանը պնդել է իր ցուցմունքը, իսկ Բեգլարյանը՝ հերքել: Թե կոնկրետ ինչ դրվագով է եղել առերեսումը, պաշտպանը չմանրամասնեց՝ նշելով, որ մամուլում հրապարակվածին ավելացնելու ոչինչ չունի:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածով՝ քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում:

Ի պատասխան հարցին՝ Բեգլարյանի դեմ քրեական գործում ցուցմունք կա՞, Հակոբյանը նշեց. «Դժվար է գնահատել դեմ կամ կողմ, ամեն դեպքում, կան որոշակի ցուցմունքներ, որոնց վրա հենվում է մեղադրանքի կողմը, բայց դրանից բացի, ըստ մեզ՝ նաեւ որակումն է սխալ»:

Հարցին՝ խոսքը Սերգո Կարապետյանի ցուցմունքի մասի՞ն է, պաշտպանը պատասխանեց. «Այո, բացառապես նրա, բայց իմ դիրքորոշումը միանշանակ է. մեղադրանքն անհիմն է, հափշտակություն, իմ համոզմամբ, գոյություն չունի, մնացածը դատարանում կներկայացնենք»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել