Սերգո Կարապետյան

Սերգո  Կարապետյանը  ՀՀ գյուղատնտեսության  նախկին նախարար՝ 2013-2016, նախկին ՕԵԿ–ական։ Ծնվել է 1948 թ. օգոստոսի 6-ին, Արտաշատում։

1979-1984 թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ։

1965-1972 թթ. աշխատել է  սեզոնային բանվոր, որակի հսկիչ, հերթափոխային քիմիկ, ավագ ապրանքագետ առաքման գծով, տեխնիկայի անվտանգության գծով ինժեներ, գործարանի գլխավոր էներգետիկ։ 1972-1986 թթ.–ին եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեներ, գլխավոր տնօրեն։

1986-1996 թթ.–ին Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսության տնօրեն է եղել,1996-2011 թթ.–ին եղել է Արտաշատի պահածոների գործարան ԲԲ ընկերության նախագահ, գլխավոր տնօրեն։
2010 թ. դեկտեմբերի 31-ին եւ 2012 թ. հունիսի 16-ին  ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։

2013 թ. մայիսի 8-ին, 2014 թ. մայիսի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում(պաշտոնավարել է մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 20-ը)։

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր։ 2014 թ. ապրիլի 16-ին իր դիմումի համաձայն դուրս է եկել կուսակցությունից։

Պաշտպանը հայտարարել է Սերգո Կարապետյանի նկատմամբ հարկադրանքի հնարավոր կիրառման մասին

 |armenpress.am|

Պաշտպանը հայտարարել է Սերգո Կարապետյանի նկատմամբ հարկադրանքի հնարավոր կիրառման մասին |armenpress.am|

armenpress.am:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատական նիստի ժամանակ  Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ պատրաստվում է ներկայացնել փաստական հանգամանքներ այն մասին, որ քրեական գործն ապօրինի է։  Ամրամ Մակինյանն անդրադարձավ քրեական գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանի ցուցմունքներին (2021 թվականի փետրվարի 18-ին Սերգո Կարապետյանը մահացել է- խմբ.): Նա նշեց, որ Կարապետյանը երկու անգամ հարցաքննվելուց ամիսներ անց դիմում է ուղարկել ՀՔԾ՝ իր ցուցմունքը լրացնելու նպատակով, իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 4-ին հարցաքննվել է, սակայն այդ հարցաքննության արձանագրությունը քրեական գործում չկա։ Պաշտպանը կասկած հայտնեց, որ հնարավոր է Սերգո Կարապետյանի նկատմամբ հարկադրանք է կիրառվել: Գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը նշեց, որ պաշտպանը դատարանում հայտարարություն է անում, որն իր մեջ կարող է ենթադրյալ հանցագործության մասին տեղեկություններ պարունակել: «Եթե նման բան կա, թող կոնկրետ տեղեկություններ հայտնի կամ պարզաբանի՝ սա ինչ է նշանակում»,-հավելել է դատախազը: Ամրամ Մակինյանը ևս մեկ անգամ պնդեց, որ Սերգո Կարապետյանն ունեցել է այցելություն ՀՔԾ, որի մասին քրեական գործում համապատասխան փաստաթուղթ չկա։ Պաշտպանը դատարանին միջնորդեց ՀՔԾ-ից և ՀՔԾ շենքի պահպանությունն իրականացնող ծառայությունից տեղեկություններ պահանջել Կարապետյանի հետ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին կատարված քննչական գործողության վերաբերյալ, ստանալ այդ արձանագրության պատճենը և հնարավորություն տալ նրանց ծանոթանալ այդ փաստաթղթին:
16:33 - 01 հուլիսի, 2021
Սերգո Կարապետյանն անցնում է նաև Գագիկ Խաչատրյանի գործով |azatutyun.am|

Սերգո Կարապետյանն անցնում է նաև Գագիկ Խաչատրյանի գործով |azatutyun.am|

azatutyun.am: 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը, բացի Սերժ Սարգսյանին առնչվող գործից, անցնում է նաև ՊԵԿ նախկին ղեկավար, մեղադրյալ Գագիկ Խաչատրյանի գործով։ Մեզ հետ զրույցում դատախազ Գևորգ Սարգսյանն ասաց՝ գյուղատնտեսության նախկին նախարարը մեղադրվում է ավելի քան 800 միլիոն դրամի յուրացման համար։ Խոսքը տարիներ առաջ ազոտական պարարտանյութերի ձեռքբերման մասին է։ «Ազոտական պարարտանյութի ձեռքբերման ընթացքում թաքցրել են կառավարությունից ավելի էժան գինը, ինչի հետևանքով պետությունից որպես սուբսիդիա դուրս գրված 839 միլիոն դրամի վատնում է կազմակերպվել։ Սերգո Կարապետյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, իսկ Գագիկ Խաչատրյանն այս դրվագով մեղադրվում է յուրացումը կազմակերպելու համար», -  ասաց դատախազ Գևորգ Սարգսյանը։ Սերգո Կարապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փոխանցեց նրա փաստաբան Կարեն Բատիկյանը։ Ըստ փաստաբանի՝ Կարապետյանը նախաքննական մարմնին է ներկայացրել իր պատճառաբանությունը, որ կատարել է ղեկավարության հանձնարարականը։ Մի քանի հոդվածներով մեղադրվող նախկին ՊԵԿ նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի քրեական գործը բաղկացած է 9 դրվագից, որից մեկն էլ ազոտական պարարտանյութի ներկրմանն է առնչվում։ Ինչ վերաբերում է այս գործով յուրացման հոդվածով մեղադրվող նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին, ապա նա Սերժ Սարգսյանի գործով մեղադրվում է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելու համար։    Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
19:57 - 29 օգոստոսի, 2020
Սերժ Սարգսյանի գործով դատախազը չի հեռացվի վարույթից. դատարանը հրապարակեց որոշումը |armtimes.com|

Սերժ Սարգսյանի գործով դատախազը չի հեռացվի վարույթից. դատարանը հրապարակեց որոշումը |armtimes.com|

armtimes.com: Սերժ Սարգսյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանը չի հեռացվի վարույթից: Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը՝ այդպիսով մերժելով Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը: Որոշման հրապարակմանը ամբաստանյալ Սերժ Սարգսյանը չէր մասնակցում: Դատավորը միաժամանակ հայտնեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ այսօրվա դատական նիստը ենթակա է հետաձգման: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26-ին: Պաշտպանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել դատախազին՝ հիմքում դնելով նրա ենթադրյալ կողմնակալության հանգամանքը: Սարգսյանը նշել էր, որ միանում է իր պաշտպանների միջնորդությանը:
15:48 - 26 փետրվարի, 2020
Սերժ Սարգսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազին |armtimes.com|

Սերժ Սարգսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր սկսված դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանները հայտարարեցին, որ բացարկի միջնորդություն ունեն գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանին: Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ծանոթանալով սույն քրեական գործի նյութերին՝ իրենց մոտ մեղադրողի կողմնակալության, նրա ինքնուրույն գործելու, ճնշումներից զերծ մնալու եւ ենթադրություններով չառաջնորդվելու վերաբերյալ ողջամիտ կասկածներ են հարուցվել. «Սույն գործով նախաքննությունը ընթացել է մի շարք խախտումներով, թերացումներով, սակայն հսկող դատախազը դրանց ոչ միայն չի արձագանքել, այլեւ ինքն է թույլ տվել օրինականության, գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ»: Պաշտպանի խոսքով՝ մինչդատական վարույթի ընթացքում քրեական հետապնդման մարմինները չեն ձեռնարկել բոլոր միջոցառումները գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի բացահայտման համար, չեն ձեռնարկել բավարար միջոցներ Սերժ Սարգսյանին արդարացնող հանգամանքների պարզման համար: Պաշտպանի կարծիքով՝ եղել է ուղղորդում Սերժ Սարգսյանին ամեն գնով մեղադրյալի կարգավիճակ տալու համար. «Քննիչի ծանուցագրով Սերժ Սարգսյանը 2019 թվականի դեկտեմբերի 4-ին կանչվել է հարցաքննության որպես վկա, հարցաքննության ավարտից րոպեներ անց կատարվել է առերեսում նրա եւ սույն գործով մեկ այլ մեղադրյալի միջեւ (ամենայն հավանականությամբ՝ խոսքը Սերգո Կարապետյանի մասին է,-խմբ.), ժամը 16:10 առերեսումն ավարտվել է, իսկ դրանից երկու րոպե անց քննիչն իր սեղանին դրված փաստաթղթերի մի փաթեթը շրջել է՝ հայտարարելով, որ դա նրան մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումն է»: Ըստ պաշտպանի՝ այդ որոշումը արդեն իսկ կազմված, տպագրված եւ ստորագրված է եղել, իսկ որոշման մեջ որպես մեղադրյալ ներգրավելու մասին ժամը հասկանալի պատճառներով բացակայել է. «Այսինքն՝ վկայի կարգավիճակով հարցաքննություն եւ առերեսում կատարելը կրել է ձեւական բնույթ, դրա արդյունքները քննիչի համար որեւէ նշանակություն չեն ունեցել, եւ որպես մեղադրյալ ներգրավվելու հանգամանքը նախապես որոշված է եղել ամենայն հավանականությամբ այլ պաշտոնատար անձի կողմից»: Ռուբեն Հակոբյանը պնդեց՝ որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու որոշումներն ապօրինի են. «Օրենքով սահմանված է, որ անձին հնարավոր է ներգրավել որպես մեղադրյալ միայն ապացույցների բավարար լինելու պարագայում, մինչդեռ Սերժ Սարգսյանի մեղադրանքը կազմված է մեկ անձի իրարամերժ, հակասական, անտրամաբանական, մի մասն էլ՝ անթույլատրելի ցուցմունքներից»,- նշեց նա: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելուն՝ Հակոբյանն ասաց, որ այդ որոշման մեկ օրինակը քննիչը պարտավոր էր ներկայացնել այդ գույքի տիրոջը եւ ստանալ նրա ստորագրությունը. «Սակայն օրենքի իմպերատիվ պահանջը չի կատարվել, եւ մենք մամուլից ենք տեղեկացել, իսկ այդ որոշումը ստացել ենք դրա կայացումից 21 օր անց՝ 3-րդ միջնորդությունը ներկայացնելուց հետո»: Խոսելով ընտրված խափանման միջոց ստորագրությունից՝ պաշտպանը նշեց, որ առկա չեն եղել խափանման միջոց կիրառելու հիմքեր, այդ որոշումը բողոքարկել են քննիչին, ապա՝ դատախազին, սակայն դարձյալ մերժվել են: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:52 - 25 փետրվարի, 2020
Այսօր մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը |azatutyun.am|

Այսօր մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր նշանակված է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։ Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Դատական գործը քննելու է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նա մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Հատուկ քննչական ծառայությունը ձեռք բերված ապացույցները բավարար էր համարել՝ գործը դատարան ուղարկելու համար, Դատախազությունն անցած ամսվա վերջին հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան։
10:00 - 25 փետրվարի, 2020
Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է |armtimes.com|

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է |armtimes.com|

armtimes.com: Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին՝ ժ. 15:00-ին: Հունվարի 29-ին գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել էր, եւ գործն ուղարկվել էր դատարան: Այն մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանին: Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը): Ավելին՝ armtimes.com-ում
11:17 - 19 փետրվարի, 2020
Դիզվառելիքի գործով Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են |armtimes.com|

Դիզվառելիքի գործով Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են |armtimes.com|

armtimes.com: «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը դիզվառելիքի գործով նախաքննության փուլում առերեսվել են: Այս մասին դատարանում ասաց Բեգլարյանի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը՝ նշելով, որ Կարապետյանը պնդել է իր ցուցմունքը, իսկ Բեգլարյանը՝ հերքել: Թե կոնկրետ ինչ դրվագով է եղել առերեսումը, պաշտպանը չմանրամասնեց՝ նշելով, որ մամուլում հրապարակվածին ավելացնելու ոչինչ չունի: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածով՝ քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում: Ի պատասխան հարցին՝ Բեգլարյանի դեմ քրեական գործում ցուցմունք կա՞, Հակոբյանը նշեց. «Դժվար է գնահատել դեմ կամ կողմ, ամեն դեպքում, կան որոշակի ցուցմունքներ, որոնց վրա հենվում է մեղադրանքի կողմը, բայց դրանից բացի, ըստ մեզ՝ նաեւ որակումն է սխալ»: Հարցին՝ խոսքը Սերգո Կարապետյանի ցուցմունքի մասի՞ն է, պաշտպանը պատասխանեց. «Այո, բացառապես նրա, բայց իմ դիրքորոշումը միանշանակ է. մեղադրանքն անհիմն է, հափշտակություն, իմ համոզմամբ, գոյություն չունի, մնացածը դատարանում կներկայացնենք»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:28 - 18 փետրվարի, 2020