Առողջապահության նախարարությունը գործընթաց է տանում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար. Արտավազդ Վանյան |aysor.am|
16:45 - 24 փետրվարի, 2020

Առողջապահության նախարարությունը գործընթաց է տանում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար. Արտավազդ Վանյան |aysor.am|

aysor.am: v class="html-content">

ՀՀ առողջապահության նախարարությունը որոշակի քանակի դիմակներ ունի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

«Եթե չեմ սխալվում, մոտ 160 հազար հատ նորից ձեռք է բերվել և հիմա գործընթաց է տարվում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար», - ասաց նա։

Վանյանը նշեց՝ դեղատներում դիմակների պակասը ոչ միայն Հայստանում է, այլև մի շարք երկրներում։

«Այսօր ՏՄՊՊՀ-ն էլ է հայտարարություն արել ու դիմել տնտեսվարողներին, որ պետք չէ գները բարձրացնել, այս խնդիրը քննարկվում է հիմա համապատասխան ստորաբաժանումների կողմից», - ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել