Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել |armenpress.am|
17:31 - 24 փետրվարի, 2020

Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել |armenpress.am|

armenpress.am:  

Հայաստանում թեթևակի նախանշաններ ունեցող 83 անձինք անցել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ, բոլորի դեպքերում պատասխանները եղել են բացասական: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

«Հունվարի 24-ից մոտ 2000-ից ավելի անձանց հսկել ենք, ունեցել ենք 83 հոսպիտալացում: Այսինքն՝ անձինք, որոնք Չինաստանից են եկել և ունեցել ենք անգամ թեթևակի նախանշաններ, օրինակ՝ 37 աստիճան ջերմություն, անմիջապես հոսպիտալացվել են, կազմակերպվել է զննումը, բոլորը թեստավորվել են: Բոլորի պատասխանները եղել են բացասական»,-ասաց Վանյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին կան հսկողության տակ գտնվող անձինք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել