Կառավարությունը պետք է որևէ լուծում բերի անձնազոհությամբ զոհված զինծառայողների ընտանիքներին. Գորգիսյան |aysor.am|
12:33 - 28 փետրվարի, 2020

Կառավարությունը պետք է որևէ լուծում բերի անձնազոհությամբ զոհված զինծառայողների ընտանիքներին. Գորգիսյան |aysor.am|

aysor.am: ԱԺ «Լուսավո Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է բացառություն անել և նյութական աջակցություն տրամադրել ոչ միայն հակառակորդի գործողությունների պատճառով զոհված, այլ անձնազոհ արարքով ծառայակիցների կյանքը փրկելով մահացած զինծառայողների ընտանիքներին։

Նախարարի տեղակալը նշեց, որ տեղյակ է նրա մատնանշած մասնավոր դեպքին։ Բալայանը միաժամանակ տեղեկացրեց, որ պետությունն այդ զինծառայողի անձնազոհ արարքի համար վերջինիս մորը սեփականության իրավունքով բնակարան է հատկացրել։ Զինծառայողի մայրը փաստացի անօթևան է եղել։

Արձագանքելով փոխնախարարի խոսքին՝ Գորգիսյանը հույս հայտնեց, որ կառավարությունը որևէ տեղից որևէ լուծում բերելու է իր նշած ընտանիքների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել