Գեւորգ Սամվելի Գորգիսյանը (1986 հունվարի 23, Երեւան) ՀՀ ԱԺ 6-րդ եւ 7-րդ գումարման պատգամավոր է («Լուսավոր Հայաստան» կուսակցություն): ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարն է, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2003թ. ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետ, 2005թ.՝ տեղափոխվել «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտ եւ ավարտել 2007թ.: 2011թ. ավարտել է «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրան։
2007-ին աշխատել է «Հայնախագիծ» ԲԲԸ կրտսեր ծրագրավորող, 2009-ին՝ որպես նույն ընկերության ծրագրավորող։ 2010-2014թթ. աշխատել է «Ալտակոդ» ընկերության վեբ ծրագրավորող։ 2015-2017թթ.՝ «IAM Cloud» անգլիական ընկերության վեբ դեպարտամենտի ղեկավար։
2013-2014թթ. եղել է «ԴԵ՛Մ ԵՄ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ, 2015թ.` «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության համակարգող խմբի անդամ, նույն թվականին ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ։ 2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 2 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք)։
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: